Փաշինյան. «տարածքներ խաղաղության դիմաց» ձևաչափում» ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցությունները մեզ համար անընդունելի են» (ՎԻԴԵՈ)
14.10.2020,
15:12
Փաշինյան. «տարածքներ խաղաղության դիմաց» ձևաչափում» ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցությունները մեզ համար անընդունելի են». ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ««տարածքներ խաղաղության դիմաց» ձևաչափում» ղարաբաղյան հարցի կարգավորման քննարկումը մեզ համար անընդունելի է»։
«Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ, ըստ էության, հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի ժողովրդի առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ», – ասաց Փաշինյանը չորեքշաբթի իր տեսաուղերձում։
Նրա խոսքով, այդ պահանջի էությունը հետևյալն էր. անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5–ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց, և արձանագրել որ «Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ պետք է լինի Ադրբեջանի կազմում»։
Նա նշեց, որ ընդ որում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը որևէ պատճառահետևանքային կապի մեջ չպիտի լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ։
«Այսինքն տարածքներ պիտի հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց, հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը։ Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն կամ ավելի ճիշտ բանակցային եզրափակիչ հանգրվան, ըստ էության հրաժարվեց նման ձևով հարցի քննարկումից, որովհետև դա անընդունելի էր։ Այս պայմաններում, երբ մենք փորձում էինք հստակ արձանագրել, որ առանց Արցախի կարգավիճակի որոշակիության հարցի կարգավորումը հնարավոր չէ, Ադրբեջանը մերժում էր կարգավիճակի շուրջ որևէ լուրջ քննարկում` ըստ էության ասելով, որ միակ կարգավիճակը, որ կարող է ունենալ Արցախը, ինքնավար որևէ բան է Ադրբեջանի կազմում և ըստ էության դրվում էր կառուցակարգերի հիմք, որով Ղարաբաղը պիտի ընդհանրապես հայաթափվեր։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը զարգացնում էր ռազմական հռետորաբանությունը», – հայտարարել է Փաշինյանը։–0–

Загружается новость ... "Лево"