417.56
6.66
405.91
+31
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան. Լեռնային Ղարաբաղի խնդիրը կապ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի հետ (ՎԻԴԵՈ)

11:53
14 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի խնդիրը կապ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի հետ ։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Իրականում սահմանազատման հանձնաժողովը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, որովհետև ինչպես ասացի, մենք Ադրբեջանի հետ հաղորդակցության տարբեր հարթություններ ունենք, որոնցից մեկը սահմանազատման աշխատանքներին է վերաբերում», – հայտարարել է նա։

ՀՀ վարչապետը նշել է, որ սահմանի անվտանգության հարցը նույնպես այս հանձնաժողովի մանդատի ներքո է, որովհետև «մենք պետք է պահպանենք կայունություն և անվտանգություն ամբողջ սահմանի երկայնքով»։

 Փաշինյանի խոսքով, երկրորդ հարթությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է։

«Կա ևս մեկ հարթություն, որը տարածաշրջանային, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացման մասին է։ Բայց իհարկե, ամենահրատապ հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև և տարածաշրջանային խաղաղության համար Լեռնային Ղարաբաղի հարցն է», – ընդգծել է նա։

Պատասխանելով լրագրողի այն հարթին, որ «Ռուսաստանն ավելի շատ աջակցում է Ադրբեջանին այս գործընթացում»` ՀՀ վարչապետն ընդգծել է, որ «Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, բայց Ռուսաստանը շատ մտերիմ պետություն է նաև Ադրբեջանի համար»։

«Եվ այս պարագայում մենք տեսնում ենք Ռուսատսնի դերը որպես եռակողմ հայտարարության երաշխավոր (2020թ.–ի նոյեմբերի 9–ի հայտարարության), որը, ինչպես նշեցի, ստորագրվել է երեք կողմերի միջև», – նշել է ՀՀ վարչապետը։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:57
12 Օգոստոսի 2022
4 կին տեղում մահացել է. Արցախում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել` ՌԴ խաղաղապահ զորախմբի մեքենայի մասնակցությամբ (ՖՈՏՈ)`
4 կին տեղում մահացել է. Արցախում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել` ՌԴ խաղաղապահ զորախմբի մեքենայի մասնակցությամբ. ՖՈՏՈ
10:12
12 Օգոստոսի 2022
Շփման գծում իրավիճակը հարաբերական կայուն է. Արցախի ՊԲ
Շփման գծում իրավիճակը հարաբերական կայուն է. Արցախի ՊԲ
10:13
11 Օգոստոսի 2022
Արցախի ՊԲ-ն ներկայացնում է իրադրությունը շփման գծում
Արցախի ՊԲ-ն ներկայացնում է իրադրությունը շփման գծում
11:44
10 Օգոստոսի 2022
Արցախի նախագահը ստորագրել է հրամանագիր մասնակի զորահավաքի շրջանակում զորակոչվածներին զորացրելու մասին
Արցախի նախագահը ստորագրել է հրամանագիր մասնակի զորահավաքի շրջանակում զորակոչվածներին զորացրելու մասին
11:14
10 Օգոստոսի 2022
Արցախի ՊԲ–ն ներկայացնում է իրադրությունը շփման գծում
Արցախի ՊԲ–ն ներկայացնում է իրադրությունը շփման գծում
12:16
09 Օգոստոսի 2022
Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ. Արցախի ՊԲ
Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ
12:14
09 Օգոստոսի 2022
Արցախում զինծառայողներ են վիրավորվել, վիճակը ծանր է
Արցախում զինծառայողներ են վիրավորվել, վիճակը ծանր է
12:44
08 Օգոստոսի 2022
Ռուբեն Վարդանյանը կոչ է արել ստեղծել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ
Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ ստեղծելու նախաձեռնությամբ
10:14
08 Օգոստոսի 2022
Ադրբեջանն Արցախում կրկին խախտել է հրադադարը' կիրառելով հրաձգային զինատեսակներ
Ադրբեջանն Արցախում կրկին խախտել է հրադադարը' կիրառելով հրաձգային զինատեսակներ
12:36
07 Օգոստոսի 2022
Մինչև օգոստոսի 25-ը հայկական կողմը կունենա այլընտրանք Լաչինի միջանցքին. Արցախի տարածքային կառավարման նախարար (ՎԻԴԵՈ)
Մինչև օգոստոսի 25-ը հայկական կողմը երթևեկելի ճանապարհ կունենա, որը կդառնա այլընտրանքային Լաչինի միջանցքին. ՎԻԴԵՈ
13:08
05 Օգոստոսի 2022
Լավրով. Մոսկվան դեռ չի տեսել Փաշինյանի առաջարկներն Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության մանրամասների ճշգրտման վերաբերյալ
Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան դեռ չի տեսել Փաշինյանի առաջարկներն Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության մանրամասների ճշգրտման վերաբերյալ
10:18
05 Օգոստոսի 2022
Գիշերն Արցախում հակառակորդը խախտել է հրադադարը' կիրառելով հրաձգային զինատեսակներ
Գիշերն Արցախում հակառակորդը խախտել է հրադադարը' կիրառելով հրաձգային զինատեսակներ