430.54
7.67
408.56
+22
Եղանակը Երևանում
Հայ

Փարիզի քաղաքապետն Արցախի նախագահին հայտնել է մարդասիրական ծրագրերի շրջանակում աջակցություն ցուցաբերելու մասին

21:16
27 Մայիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը:

Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:

Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը, տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ Արցախի Նախագահը գոհունակության խոսքեր է հղել Փարիզի քաղաքապետին` ցուցաբերած նախաձեռնողականության և համարձակության համար, ընդգծել, որ Արցախի իշխանությունները շատ բարձր են գնահատում Ֆրանսիայի քաղաքական շրջանակների հետ պարբերական շփումները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Անն Իդալգոն նշել է, որ Փարիզը պատրաստակամ է գործադրել անհրաժեշտ ջանքեր Արցախի ժողովրդին մարդասիրական ծրագրերի շրջանակում աջակցություն ցուցաբերելու համար:

Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, որին մասնակցում էին ԱՀ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամներ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի պատասխանատուներ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, պաշտոնատար այլ անձինք: Քննարկվել է հումանիտար բնույթի հարցերի լայն շրջանակ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:47
23 Հունիսի 2022
«Պետք է իրատես լինենք». ՀՀ նախագահը մեկնաբանել է ընդդիմադության թեզն այն մասին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում (ՎԻԴԵՈ)
«Պետք է իրատես լինենք». ՀՀ նախագահը մեկնաբանել է ընդդիմադության թեզն այն մասին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. ՎԻԴԵՈ
17:17
20 Հունիսի 2022
Բաբայան. եթե կորցնենք Արցախը, չի լինելու Հայաստանը
Բաբայանը հայտարարել է, որ եթե կորցնենք Արցախը, չի լինելու Հայաստանը
13:21
20 Հունիսի 2022
Արցախի նախագահը ԱԽ ընդլայնված նիստ է հրավիրել
Արցախի նախագահը ԱԽ ընդլայնված նիստ է հրավիրել
19:42
18 Հունիսի 2022
Արցախցի կինը թանկարժեք օծանելիքի, պայուսակի, Iphone 11–ի և գումարի դիմաց տեղեկություններ է փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայությանը (ՎԻԴԵՈ)
Արցախցի կինը թանկարժեք օծանելիքի, պայուսակի, Iphone 11–ի և գումարի դիմաց տեղեկություններ է փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայությանը. ՎԻԴԵՈ
11:13
17 Հունիսի 2022
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է չլուծված մնալ. Միրզոյանը`ԵԱՀԿ ԽՎ նախագահին (ՎԻԴԵՈ)
Միրզոյանն ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունն իր համապարփակ և տևական կարգավորումը պետք է ստանա միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում
15:57
15 Հունիսի 2022
Փաշինյան. բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս
Փաշինյանը հայտարարել է, որ բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս
14:32
15 Հունիսի 2022
Լավրովն Ադրբեջանում կքննարկի Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրագործումը
Լավրովն Ադրբեջանում կքննարկի Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրագործումը
11:53
14 Հունիսի 2022
Փաշինյան. Լեռնային Ղարաբաղի խնդիրը կապ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի հետ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ սահմանազատման հանձնաժողովը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ
21:09
13 Հունիսի 2022
Արցախում ինտենսիվ կարկուտ է տեղացել, կարկոտի շերտը հասել է 2սմ-ի
Արցախում ինտենսիվ կարկուտ է տեղացել, կարկոտի շերտը հասել է 2սմ-ի
19:47
09 Հունիսի 2022
Ադրբեջանը վերադարձրել է հունիսի 1-ին մոլորված 69-ամյա բերձորցուն (ՖՈՏՈ)
Ադրբեջանը վերադարձրել է հունիսի 1-ին մոլորված 69-ամյա բերձորցուն. ՖՈՏՈ
16:00
09 Հունիսի 2022
Լավրովը խոստացել է, որ Արցախի Փառուխ գյուղ ադրբեջանական ԶՈւ-ների ներխուժման խնդիրը կլուծվի
Լավրովը խոստացել է, որ Արցախի Փառուխ գյուղ ադրբեջանական ԶՈւ-ների ներխուժման խնդիրը կլուծվի
23:11
06 Հունիսի 2022
Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման. ԵՄ հատուկ ներկայացուցիչ
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման