ՊԲ ուժերը հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում (ՖՈՏՈ)
14:28
03 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ շարունակվում են թշնամական ուժերի ոչնչացման գործողությունները։
Վերջին օրերին տեղի ունեցած և առայսօր հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր Շուկա – Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում:
«Թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները կրել ու շարունակում են կրել մարդկային ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ: Թշնամական ուժերի տեղաբաշխման շրջաններում ներկա դրությամբ շարունակվում են լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները», – նշվում է ՊԲ–ի Facebook–յան էջում:–0–
Հադրութցի գնդապետ Աշոտ Ղազարյանի անունը թշնամու ցուցակում 3-րդն էր, ով զոհվեց հայրենի Հադրութը պաշտպանելիս. գնդապետի մասին պատմում են մարտական ընկերներն ու որդին. ՎԻԴԵՈ