525.36
7.42
476.73
+16
Եղանակը Երևանում
Հայ

ՊԲ–ն ունակ է ապահովել երկրի անվտանգությունը մարտական գործողությունների վերսկսման դեպքում. ՊԲ–ում անցկացվել են ղեկավարման կետերի մարզումներ

21:00
17 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 17-ին պաշտպանության բանակի, միավորումների և զորամասերի հրամկազմի ներգրավմամբ իրականացվել են ղեկավարման կետերի մարզումներ, որոնց ընթացքում խաղարկվել են հակառակորդի հավանական գործողությունների բնույթից բխող դրվագներ, ստուգվել են զորքերի մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունը, իրավիճակի գնահատման, որոշումների ընդունման, ներմուծականների փոխանցման և ղեկավար կազմի պարտականություններից ու լիազորությունների բնույթից բխող այլ համալիր գործողություններ, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: 

Շրջելով ծավալված կետերում՝ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հետևել է իրականացվող մարզումների ընթացքին, ոլորտի պատասխանատուներից ճշտել ստեղծված իրավիճակում կատարված քայլերն ու կոնկրետ անելիքները:

Այնուհետև պաշտպանական գերատեսչության ղեկավարը նկատված բացթողումների, զորքերի անընդհատ ղեկավարման և առկա միջոցներն ու հնարավորություններն առավել արդյունավետորեն օգտագործելու նպատակով, մասնակից հրամկազմին տվել է համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

Մարզումների ողջ ընթացքում հրամանատարական կազմի կողմից իրականացված գործողություններն ու տարբեր զորատեսակների միջև փոխգործակցության բարձր մակարդակը հերթական անգամ ցույց են տվել, որ պաշտպանության բանակը ունակ է կատարել իրեն առաջադրված խնդիրը և իրական մարտական գործողությունների վերսկսման դեպքում ապահովել երկրի անվտանգությունը:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:41
11 Հոկտեմբերի 2019
Փաշինյանն Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
Փաշինյանն այսօր Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։
20:18
11 Հոկտեմբերի 2019
Դավիթ Տոնոյանն Արցախում է. նա հանդիպել է Բակո Սահակյանի հետ
Դավիթ Տոնոյանն Արցախում է. նա հանդիպել է Բակո Սահակյանի հետ:
16:33
08 Հոկտեմբերի 2019
Մասիս Մայիլյանը կմասնակցի Արցախի նախագահական ընտրություններին
Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը կմասնակցի Արցախի նախագահական ընտրություններին:
20:21
04 Հոկտեմբերի 2019
Պատասխան Ալիևին. ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է «Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներ մասին»
Պատասխան Ալիևին. ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է «Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներ մասին»:
19:48
03 Հոկտեմբերի 2019
Արցախի ՊԲ-ն անցկացրել է մարտավարական զորավարժություններ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հոկտեմբերի 3-ին խաղարկվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորավարժություններ:
17:05
03 Հոկտեմբերի 2019
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Լավրովի քննադատությանը` «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարության վերաբերյալ
ՀՀ արտաքին գործերի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:
16:57
30 Սեպտեմբերի 2019
Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումները ռազմավարական զորավարժությունների շրջանակում իրականացրել են զորաշարժեր ու վերախմբավորումներ (ՎԻԴԵՈ)
ՊԲ-ի ստորաբաժանումները ծավալվել են պայմանական մարտական իրադրության փոփոխություններով պայմանավորված նոր բնագծերում և անցել հետագա խնդիրների կատարմանը:
12:41
27 Սեպտեմբերի 2019
Մահացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձի ևս մեկ մասնակից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սեպտեմբերի 25-ին մահացել է օրեր առաջ Ֆիզուլիի ուղղությամբ վիրավորում ստացած Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը:
13:44
25 Սեպտեմբերի 2019
Արցախում հակառակորդի անօդաչու սարք է խոցվել (ՖՈՏՈ)
ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են Ակնայի հատվածում հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի անօդաչու թռչող սարքը։
19:49
24 Սեպտեմբերի 2019
«Շատ տարօրինակ բան է կատարվել, գուցեև մոլորվել են». Տոնոյանը`դիվերսիոն ներթափանցման փորձի մասին
«Շատ տարօրինակ բան է կատարվել, գուցեև մոլորվել են». Տոնոյանը`դիվերսիոն ներթափանցման փորձի մասին:
15:34
24 Սեպտեմբերի 2019
Դիվերսիայի հետևանքով խոցված ադրբեջանցի դիվերսանտն Ադրբեջանի հատուկ նշանակության բրիգադի զինծառայող էր (ՖՈՏՈ)
Դիվերսիայի հետևանքով խոցված ադրբեջանցի դիվերսանտն Ադրբեջանի հատուկ նշանակության բրիգադի զինծառայող էր. Արցախի նախագահի խորհրդականը մանրամասներ է ներկայացնում։