ՊԲ–ն հակառակորդի կողմից ֆոսֆորային զինատեսակի կիրառման անհերքելի փաստեր ներկայացրեց. Ադրբեջանն անհաջող ճիգեր է գործադրում ջրից չոր դուրս գալու համար
31.10.2020,
14:55
ՊԲ–ն հակառակորդի կողմից ֆոսֆորային զինատեսակի կիրառման անհերքելի փաստեր ներկայացրեց. Ադրբեջանն անհաջող ճիգեր է գործադրում ջրից չոր դուրս գալու համար

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին։
«Արցախի ՊԲ-ն թշնամական ուժերի կողմից քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառման անհերքելի փաստեր ներկայացրեց, որից հետո ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին` անհաջող ճիգեր գործադրելով ջրից չոր դուրս գալու համար», – նշել է Ստեփանյանը Facebook–յան իր էջում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Արցախի պաշտպանության նախարարությունը, ադրբեջանաարցախյան հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ, ինչը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում և, բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց, նաև խնդիր ունի առաջացնել մասսայական անտառային հրդեհներ ու տվյալ տարածքում ստեղծել բնապահպանական աղետի իրական վտանգներ:–0–