ՊԲ–ն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում
19:39
22 Հոկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվում են առաջնագծի ամբողջ երկայնքով, հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Պաշտպանության բանակն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում: Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ», – նշում է Պողոսյանը:–0–