ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի 1 ուղղաթիռ

03.10.2020, 18:43
ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրները՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ
ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի 1 ուղղաթիռ

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են ընթանալ  մարտական գործողություններ: Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրները՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ:

«Ժամը 15:50-ի սահմանում ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի 1 ուղղաթիռ»․- ասվում է հաղորդագրության մեջ:-0-