ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՊԲ-ն զգուշացնում է, որ դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ, ինչի հետևանքով հրապարկված ցուցակը հանվել է կայքէջից:
«Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ: Անճշտությունների վերացման գործընթացով պայմանավորված՝ դեկտեմբերի 26-ին հրապարակված ցուցակը հանվել է կայքէջից: Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր ԱՀ ՊՆ-ն հրապարակել էր Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 147 զինծառայողների անունները։-0-