ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են, հաղորդում է ԱՀ ՊՆ-ն:
ՊԲ-ի հաղորդմամբ, առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում:
Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում:
«Ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, թե իբր Մադաղիսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, իրականությանը չի համապատասխանում: Տեսանյությում ցուցադրված հակառակորդի ավտոշարասյան խոցումը տեղի է ունենում Մատաղիս տանող ճանապարհին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
ՊԲ-ն տեսանյութը դիտեք այստեղ: -0-