574.02
6.56
487.57
+25
Եղանակը Երևանում
Հայ

«Նախօրոք պարտությունը պլանավորած պատերազմ» Քոչարյանն անդրադարձել է Արցախյան պատերազմում կրած պարտության պատճառներին (ՎԻԴԵՈ)

00:56
28 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցում անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում կրած պարտության պատճառներին։

«Անցած ժամանակահատվածում էլի մի շարք բացահայտումներ եղան, որոնք ավելի մեծ կասկածներ առաջացրեցին, թե ինչու մենք այսպիսի պարտություն ունեցանք։ Եվ դա գումարվեց այն հանգամանքին, որ այն ժամանակ հնչեցված փաստերին, որևէ ողջամիտ բացատրություն մենք չենք ստացել։ Եվ սա՛ է ստեղծում այն մթնոլորտը, որի պատճառով քաղաքացիների շրջանում բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնք անպատասխան են մնում պետական մարմինների կողմից։ Սա, իհարկե, մեծ պրոբլեմ է», – կարծում է Քոչարյանը։

«Այսպիսի մի դիլեմա է առաջանում յուրաքանչյուր մարդու համար․ վարչապետը, իշխանությունն արեցին ամեն ինչ պատերազմ ունենալու համար կամ չարեցին ոչինչ պատերազմը կանխելու համար։ Եվ երկրորդը․ վարչապետը, իշխանությունը արեցին ամեն ինչ պատերազմում պարտվելու համար և չարեցին ոչինչ պատերազմում չպարտվելու համար։ Երբ քաղաքացին այսպիսի դիլեմայի առջև է կանգնում, իհարկե, սա նորմալ վիճակ չէ», – ասել է նա։

Այն հարցին թե, Քոչարյանն ունի՞ պատասխաններ, նա ասել է․ այնքան շատ են սխալները, որ ինքը կարծում է՝ մեկ մարդու համար, մեկ պատերազմի համար դրանք չափից դուրս շատ են։

«Ես կառաջարկեի այդ հարցին նայել այլ անկյան տակ․ իսկ ինչն է ճիշտ արվել, որպեսզի չունենանք պատերազմ և չպարտվել այդ պատերազմում։ Այս 2,5 ամսվա մեջ որևէ մեկը չի ասել, թե ինչն է ճիշտ արել այս վարչապետը, այս իշխանությունը այս վիճակում չհայտնվելու համար», – հայտարարել է Քոչարյանը։

Նրա խոսքով, սա ուղղակի ապշեցնում է, որ ենթադրվող բազմաթիվ քայլերից, նույնիսկ պատահաբար դու մեկ ճիշտ քայլ չես անում։

«Խոսքը մի շարք բաների մասին է․ դիվանագիտական ձախողում, գործընթացը փակուղի մտցնել, հրահրել Թուրքիային, Ադրբեջանին, քայլերով միավորել նրանց մեր դեմ, պատերազմի ժամանակ մարտական ճանապարհ անցած փորձառու հրամանատարների չեզոքացում, կանոնավոր բանակից անցում ջոկատների, այս ամենը քննարկվել է և շարունակում է քննարկվել մինչև օրս։ Եվ կրկնեմ, օգնեք ինձ ասել՝ ո՞ր քայլն է եղել ճիշտ, այս վիճակում չհայտնվելու համար», – նշել է նա։

Քոչարյանը նաև պատասխանել է այն հարցին, թե, հնարավոր է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ զրույցում առաջարկել է նրան 5 մլրդ դոլար Արցախի տարածքներից հրաժարվելու համար, ինչին Սարգսյանն առաջարկել է ավելի շատ։ Քոչարյանը նշել է, որ ձայնագրությունից նկատելի է, որ այդպիսի թեմա եղել է, քննարկումներ եղել են, մերժում եղել է։

«Հայտնի դարձավ նաև, որ այս նոր իշխանությունը այս կարգի խոսակցության մեջ մտել է Ադրբեջանի հետ, հայտնի պաշտոնյա, հանդիպում Դուբայում, փաստացի եղել է։ Եվ մենք չգիտենք՝ այդ առաջարկն ընդունվե՞լ է, թե՞ մերժվել։ Մենք ունենք այդպիսի խոսակցություն, որը հաստատված է և անհերքելի, և ունենք արդյունք, խոսքը տարածքների դիմաց 5 միլիարդի մասին էր։ Պատերազմի հետևանքով մենք ունենք կորած տարածքներ, ընդ որում ավելի շատ, քան այն 7 տարածքներն էին, որոնք մասին խոսում էին», – ասել է նա։

«Հիմա ես չունեմ փաստեր՝ հայտնաբերելու, ապացուցելու համար, հիմա մի բան էլ ավելի կապը, հետևանքի և առաջարկի միջև, բայց մենք ունենք իրավապահ մարմիններ, եթե ունենք պետություն, ապա այդ կապը պետք է կամ հերքվի կամ հաստատվի Դա կարելի է անել լայնածավալ և պրոֆեսիոնալ հետաքննությամբ։ Իսկ քանի որ իշխանությունը մերժում է որևէ նույնիսկ ուսումնասիրություն, մերժում է փաստահավաք խմբի ձևավորումը, ուրեմն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մտածելու, որ այդպիսի գործարք եղել է, այնքան ժամանակ, քանի դեռ դա չի հերքվել։ Պարզ է, որ այս իշխանության օրոք դա հնարավոր չի անել, իշխանությունը պետք է փոխվի, և քաղաքացիները իմանան՝ ինչ է կատարվել իրականում։ Ստեղծվում է տպավորություն, որ ամեն մեկը կարող է մտածել, որ սա եղել նախօրոք պարտությունը պլանավորած պատերազմ։ Այդպիսի ողջամիտ կասկած փաստերի այսպիսի համադրումով, առաջանում է», – հայտարարել է Քոչարյանը։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:26
20 Հուլիսի 2021
ՌԴ ԱԳ փոխնախարարն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր են քննարկել
Կայացել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի և  ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հանդիպումը
20:16
18 Հուլիսի 2021
Ամբողջ օրով կդադարեցվի Արցախի ողջ տարածքի գազամատակարարումը
Ամբողջ օրով կդադարեցվի Արցախի ողջ տարածքի գազամատակարարումը
10:25
16 Հուլիսի 2021
Ադրբեջանական կողմը կրկին կրակահերթեր է արձակել Շուշիից, ռուս խաղաղապահները տեղեկացվել են միջադեպի մասին
Ադրբեջանական կողմը կրկին կրակահերթեր է արձակել Շուշիից, ռուս խաղաղապահները տեղեկացվել են միջադեպի մասին
13:44
14 Հուլիսի 2021
Արցախի ՊԲ–ն հերքում է Շուշիի մատույցներում կրակ բացելու մասին Ադրբեջանի մեղադրանքները
Արցախի ՊԲ–ն հերքում է Շուշիի մատույցներում կրակ բացելու մասին Ադրբեջանի մեղադրանքները
10:10
14 Հուլիսի 2021
Շուշիի մոտ կրակոցներ են հնչել. ՄԻՊ–ը մանրամասներ է ներկայացրել
Շուշիի մոտ կրակոցներ են հնչել. ՄԻՊ–ը մանրամասներ է ներկայացրել
14:05
13 Հուլիսի 2021
Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Արցախի օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Շուշի.ԱԳՆ
Արցախի ԱԳՆ–ն խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Արցախի օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Շուշի
20:33
09 Հուլիսի 2021
Այսօր Հադրութի շրջանից տարհանվել է 3 աճյուն, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1601 աճյուն․ԱԻՊԾ
Այսօր Հադրութի շրջանից տարհանվել է  3 աճյուն, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1601 աճյուն
19:49
09 Հուլիսի 2021
Մեր օրակարգում հարցերի հարցը Արցախի կարգավիճակի ճշգրտման խնդիրն է. Նիկոլ Փաշինյանն՝ Արայիկ Հարությունյանին (ՎԻԴԵՈ)
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ.ՎԻԴԵՈ
15:30
07 Հուլիսի 2021
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի 750 քաղաքացի. ՄԻՊ–ը թարմ տվյալներ է ներկայացնում
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի 750 քաղաքացի. ՄԻՊ–ը թարմ տվյալներ է ներկայացնում
11:15
02 Հուլիսի 2021
Սոցիալական ցանցերից հեռացնել կամ փակել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալներ. ՄԻՊ–ը դիմում է արցախցիներին
Սոցիալական ցանցերից հեռացնել կամ փակել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալներ. ՄԻՊ–ը դիմում է արցախցիներին
12:19
01 Հուլիսի 2021
Շուտով Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս ընդհանրապես չի օգտվելու.Բեգլարյան (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն այսօր հայտարարեց, որ շուտով Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս ընդհանրապես չի օգտվելու.Բեգլարյան (ՎԻԴԵՈ)
13:16
28 Հունիսի 2021
Ադրբեջանից և Թուրքիայից զանգում են արցախցիներին. ԱՀ ԱԱԾ–ի հայտարարությունը
Ադրբեջանից և Թուրքիայից զանգում են արցախցիներին. ԱՀ ԱԱԾ–ն զգուշացնում է