Նախորդ շաբաթ արցախա–ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդն արձակել է ավելի քան 3000 կրակոց ԱՀ ՊՆ

26.09.2020, 20:35
Նախորդ շաբաթ արցախա–ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդն արձակել է ավելի քան 3000 կրակոց
Նախորդ շաբաթ արցախա–ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդն արձակել է ավելի քան 3000 կրակոց ԱՀ ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 330 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–