ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Globe and Mail կանադանական հրատարակությանը տված հարցազրույցում անդրադարձել է Արցախի մարտական գործողություններում թուրքական F-16–երի մասնակցության և դրանք Հայաստանի դեմ օգտագործելու հարցին։
Загружается новость ... "Лево"
«Թուրքիայի Զինված ուժերն անմիջականորեն մասնակցում են ռազմական գործողություններին։ Թուրքիայի դաշնակիցները, ՆԱՏՕ–ի մասնակից երկրները պետք է բացատրեն, թե ինչու են F-16 ինքնաթիռները կրակում Լեռնային Ղարաբաղի քաղաքների և գյուղերի ուղղությամբ` սպանելով խաղաղ բնակչությանը»,– հայտարարել է նա։
Փաշինյանն ընդգծել է, որ իր երկիրը գտվում է «քաղաքակրթական առաջնագծում», և որ ՆԱՏՕ–ում Թուրքիայի դաշնակից երկրները պետք է որոշեն, թե ում կողմում են գտնվում։–0–