ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպում Մոսկվայում նախատեսված չէ։
Загружается новость ... "Лево"
Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Ավելի վաղ Նաղդալյանը
տեղեկացրել է, որ Մնացականյանը կարճաժամկետ այցով գտնվում է Մոսկվայում, որտեղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ
կքննարկի ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բայրամովը ևս մեկնել է Մոսկվա, որտեղ խորհրդակցություններ կանցկացնի ռուսականի կողմի հետ։–0–