ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղը բանակցություններից բացառելու Ադրբեջանի գաղափարը չի դառնա իրողություն, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը
ՌԲԿ–ին տված հարցազրույցում։
Մոսկվայում հոկտեմբերի 9–10–ն անցկացված բանակցությունների գլխավոր արդյունքներից մեկը դարձավ հայտարարությունը, որը հաստատեց խաղաղ կարգավորման բանակցողների կազմի անփոխարինելիությունը։
Սակայն, Մնացականյանի խոսքով, դա չի նշանակում, որ Ղարաբաղի իշխանությունների կարծիքն այսուհետ կարելի է հաշվի չառնել։
Загружается новость ... "Лево"
«Անհնար է գործընթացից հանել Լեռնային Ղարաբաղին, քանի որ հարցը վերաբերում է հենց Լեռնային Ղարաբաղին, այն վերաբերում է նրա բնակչությանը, որն ընտրած իշխանություն ունի։ Ինչպես էլ նրան չանվանեն ադրբեջանական քարոզչությունում, բայց կան իրողություններ», – ասել է նա։
«Այն, որ Ղարաբաղը նստած չէ սեղանի շուրջ, չի նշանակում, որ մենք մեր կողմից չենք աշխատում Ղարաբաղի ներկայացուցիչների հետ», – պարզաբանել է նախարարը։
Մնացականյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները չեն գտվում Երևանի վերահսկողության ներքո։
«Անհնար է պատկերացնել մի իրավիճակ, երբ մենք Երևանում կարող ենք ինչ–որ բան որոշել, ինչ–որ բանի շուրջ պայմանավորվել և դնել դա սեղանին առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության։ Ադրբեջանի քարոզչության մեջ Լեռնային Ղարաբաղի ներգրավվածության հարցն այնքան սուր է, քանի որ նրանց համար շատ կարևոր է ցույց տալ, որ սա «հայ–ադրբեջանական հակամարտություն է», որտեղ Ղարաբաղն ընդհանրապես գոյություն չունի։ Սակայն իրողություններն այլ են», – հայտարարել է Մնացականյանը։–0–