541.35
6.52
478.22
-3
Եղանակը Երևանում
Հայ

Միրզոյանը կալանավոված կամ ձերբակալված չէ. Արցախի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտ–Շուշի–Բերձոր ճանապարհին նռնակ նետած տղամարդուն

20:10
15 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Առավոտյան այցելել եմ Նորայր Միրզոյանին, ով կալանավորված կամ ձերբակալված չէ և գտնվում է բուժհիմնարկում` բժիշկների հսկողության տակ, հաղորդում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոյեմբերի 13–ի վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրականացնում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ:

Գեղամ Ստեփանյանը հետաքրքրվել է առողջական վիճակով և հավաստիացել, որ ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։

«Այնուհետև հանդիպել եմ նաև Ն.Միրզոյանի ընտանիքի անդամների հետ, ովքեր հայտնել են, որ կապը նրա հետ պահպանվում է: Հարազատների խնդրանքով կոչ եմ անում բոլորին դադարեցնել Ն.Միրզոյանի և նրա անձնական ու ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները հանրայնացնելու բոլոր գործողությունները, վստահեցնում եմ` դուք դրանով միայն վնասում եք Նորայրին և ավելորդ անհանգստություն պատճառում նրա ընտանիքին», – նշել է Ստեփանյանը:

Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկում է բոլոր միջոցները Ն.Միրզոյանի իրավունքների պատշաճ պաշտպանություն ապահովելու համար, ուստի այդ հարցում ինքնագործունեությունն ու անկշռադատ քայլերը ցանկալի չեն:–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:46
17 Դեկտեմբերի 2021
Արցախում բջջային կապի խափանումներ են. նախարարությունից պարզաբանում են
Արցախում բջջային կապի խափանումներ են. նախարարությունից պարզաբանում են
15:51
15 Դեկտեմբերի 2021
Ադրբեջանը թույլ չի տալիս Թաղավարդի բնակիչներն այցելել հարազատների գերեզմաններին․ Արցախի ՄԻՊ–ն ահազանգում է
Ադրբեջանը թույլ չի տալիս Թաղավարդի բնակիչներն այցելել հարազատների գերեզմաններին
21:37
08 Դեկտեմբերի 2021
Ադրբեջանի գերությունը վերադարձած արցախցու մարմնին հայտնաբերվել է 40-ից ավել վնասվածք, նրա կյանքին վտանգ է սպառնում
Ադրբեջանի գերությունը վերադարձած արցախցու մարմնին հայտնաբերվել է 40-ից ավել վնասվածք, նրա կյանքին վտանգ է սպառնում
00:24
06 Դեկտեմբերի 2021
Արցախում 19-ամյա զինծառայող է մահացել․ՊԲ
Արցախում 19-ամյա զինծառայող է մահացել
18:28
03 Դեկտեմբերի 2021
Ադրբեջանցիները բռնություն են գործադրել ու սպանել են Արցախի խաղաղ բնակչին․ ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցիները բռնություն են գործադրել ու սպանել են Արցախի խաղաղ բնակչին․ ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել.ՎԻԴԵՈ
15:37
03 Դեկտեմբերի 2021
65-ամյա արցախցին մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
65-ամյա արցախցին մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
15:25
02 Դեկտեմբերի 2021
Ադրբեջանը հրաձգային զինատեսակներից կրակահերթեր է արձակել Կարկիր Շուկայի ուղղությամբ
Ադրբեջանի կիրառած զենքի գնդակներն անցել են բնակիչների այգիների միջով
17:42
26 Նոյեմբերի 2021
«Ցավոք սրտի, միջադեպեր կան, առանց զոհերի դեռ չի լինում» Պուտինը՝ ղարաբաղյան հարցի մասին. (ՎԻԴԵՈ)
Պուտինն Ալիևի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԼՂ կարգավորման հարցին՝ նշելով խնդիրների առկայությունը.ՎԻԴԵՈ
16:00
23 Նոյեմբերի 2021
21–ամյա արցախցին մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
21–ամյա արցախցին մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
17:08
22 Նոյեմբերի 2021
Հոկտեմբերի 14–ին դադարեցված որոնողական աշխատանքները վերսկսվել են.Վարանդայում մեկ աճյուն է հայտնաբերվել
Հոկտեմբերի 14–ին դադարեցված որոնողական աշխատանքները վերսկսվել են.Վարանդայում մեկ աճյուն է հայտնաբերվել
21:39
20 Նոյեմբերի 2021
Ադրբեջանում 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել.այն զգացվել է նաև Արցախում
Ադրբեջանում 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել.այն զգացվել է նաև Արցախում
14:36
17 Նոյեմբերի 2021
Զաս. Արցախում` հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում, լարվածությունը պահպանվում է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Արցախի շփման գծում լարվածությունը պահպանվում է