ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է հերթական տեսանյութը Հայրենիքի պաշտպանների մասին, ովքեր վստահ են, որ թշնամին հետ է շպրտվելու և պատրաստ են կռվել մինչև վերջին փամփուշտն ու արյան վերջին կաթիլը։
«Սա մեր սուրբ հողն է, մեր տան «պոռոգն» է, որը պետք է պաշտպանենք», – ասում է հայրենիքի պաշտպաններից մեկը, ով վստահ է, որ պարտության դեպքում սպառնալիքի տակ կհայտնվի նաև Հայաստանը։–0–