ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեսաուղերձ է հղել «արցախյան գյուղերի բնակիչների իրավունքների մասին, որոնք օկուպացվել են կամ փոխանցվում են Ադրբեջանին»։
Загружается новость ... "Лево"
«Մարտակերտի շրջանի 7 գյուղերի բնակիչների ճնշող մեծամասնությունը (Նոր Մարաղա, Նոր Հայկաջուր, Նոր Կարմիրավան, Նոր Սեյսուլան, Նոր Այգեստան, Նոր Ջրաբերդ և Հովտաշեն) երկու անգամ դարձել են հակամարտության զոհ։ Նրանք կորցրել են իրենց տները 1990–ականներին` արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական օկուպացիայի պատճառով։ Այդ գյուղերը դեռևս խորհրդային ժամանակներում ներառվել են Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմում։ Ավելին, Մարաղայի բնակչությունը դաժանորեն ոչնչացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 1992թ.–ին։ ՆՐԱՆՔ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵ՞Ն, կույր մի եղեք», – գրել է նա Facebook–յան իր էջում։–0–