629.98
7.05
518.89
-5
Եղանակը Երևանում
Հայ

Մեզ ասում էին` բոլոր հայերին պետք է սպանենք, մորթենք. ՔԿ–ն հրապարակել է երկրորդ վարձկանի հարցաքննությունը (ՎԻԴԵՈ)

16:16
04 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն։

Загружается новость ... "Лево"

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ:

«Նախաքննության ընթացքում՝ 2020 թվականի նոյեմբերի 3-ին, վարույթն իրականացնող մարմնի կողմից Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն)», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Ստորև ներկայացվում է Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիի հարցաքննությունից հատված։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:05
21 Հունվարի 2021
Իրականում որքա՞ն հայ է ապրել Շուշիում. փորձագետը պատասխանել է Փաշինյանի սկանդալային հայտարարությանը (ՎԻԴԵՈ)
Իրականում որքա՞ն հայ է ապրել Շուշիում. փորձագետը պատասխանել է Փաշինյանի սկանդալային հայտարարությանը. ՎԻԴԵՈ
16:36
21 Հունվարի 2021
Պարգև արքեպիսկոպոսն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից ու նշանակվել է մեկ այլ պաշտոնի
Պարգև արքեպիսկոպոսն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից ու նշանակվել է մեկ այլ պաշտոնի
17:09
20 Հունվարի 2021
ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանների հետ. քննարկվել են ԼՂ-ում հետպատերազմական իրադրությանը, տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր (ՎԻԴԵՈ)
ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանների հետ. քննարկվել են ԼՂ-ում հետպատերազմական իրադրությանը, տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր. ՎԻԴԵՈ
15:31
19 Հունվարի 2021
Հադրութի, Ջաբրաիլի և Կուբաթլուի ուղղություններում հայտնաբերվել է ևս 8 աճյուն, որից մեկի ինքնությունը պարզ է, նա քաղաքացիական անձ է
Հադրութի, Ջաբրաիլի և Կուբաթլուի ուղղություններում հայտնաբերվել է ևս 8 աճյուն, որից մեկի ինքնությունը պարզ է, նա քաղաքացիական անձ է
14:18
19 Հունվարի 2021
Ադրբեջանը, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, օկուպացրել է Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերը, գերեվարել 64 զինծառայողի. Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել միջազգային կառույցներին
Ադրբեջանը, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, օկուպացրել է Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերը, գերեվարել 64 զինծառայողի. Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել միջազգային կառույցներին
12:38
19 Հունվարի 2021
ՌԴ ՊՆ-ի նոր տեսանյութը` Արցախից (ՎԻԴԵՈ)
ՌԴ ՊՆ-ի նոր տեսանյութը` Արցախից. ՎԻԴԵՈ
19:45
18 Հունվարի 2021
Լավրովը մեկնաբանել է Արցախը ՌԴ–ին միացնելու առաջարկը (ՎԻԴԵՈ)
Լավրովը մեկնաբանել է Արցախը ՌԴ–ին միացնելու առաջարկը. ՎԻԴԵՈ
12:57
18 Հունվարի 2021
Ջաբրայիլի և Կուբաթլուի հատվածներից հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն, մեկի ինքնությունը պարզվել է
Ջաբրայիլի և Կուբաթլուի հատվածներից հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն, մեկի ինքնությունը պարզվել է, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1238 աճյուն
15:28
17 Հունվարի 2021
Արցախում թշնամին վերադարձրել է գերության մեջ հայտնված գյուղացուն (ՎԻԴԵՈ)
Արցախում թշնամին վերադարձրել է գերության մեջ հայտնված գյուղացուն. ՎԻԴԵՈ
13:48
16 Հունվարի 2021
Ադրբեջանական կողմը 2 հայ զինծառայողի աճյուն է փոխանցել հայկական կողմին
Ադրբեջանական կողմը 2 հայ զինծառայողի աճյուն է փոխանցել հայկական կողմին
19:18
15 Հունվարի 2021
Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցեր
Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
15:09
15 Հունվարի 2021
Վաղաժամկետ դադարեցվել են Արցախի գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները
Վաղաժամկետ դադարեցվել են Արցախի գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները