ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ վերադարձել է առաջնագծից։
Загружается новость ... "Лево"
Նախագահն այդ մասին հայտնել է Facebook–յան իր էջում` հրապարակելով լուսանկարներ զինծառայողների հետ։
«Սիրելի ՛ հայրենակիցներ, քիչ առաջ վերադարձա առաջնագծից: Եղել եմ տարբեր հատվածներում. ամենուրեք առկա է ոգևորություն, սխրանք, հերոսություն: Մեր հաղթանակն անկասելի է, քանի որ մեր պաշտպանների ցուցադրած վարքը հայ ժողովրդի հավաքական ուժի և հարատևության բացառիկ դրսևորում է», – նշել է Հարությունյանը:
Նա հատուկ շնորհակալություն է հայտնել Պաշտպանության բանակին և նրա հրամկազմին՝ իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարելու համար:–0–