422.58
4.25
391.97
+5
Եղանակը Երևանում
Հայ

«Մենք երբեք չենք գնա միակողմանի զիջումների». Մնացականյանը պատասխանել է Լավրովի հայտարարությանը (ՎԻԴԵՈ)

19:54
21 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն փոխադարձ զիջումների միջոցով` կարգավիճակի և անվտանգության միջոցների հստակ որոշմամբ, երեքշաբթի հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Այս կերպ նա մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակում ակտիվորեն քննարկվում է փուլային մոտեցման վրա հիմնված կարգավորման նախագիծ, որն առաջարկվել է 2019թ.–ի ապրիլի 15–ին Մոսկվայում։ Լավրովի խոսքով, փաստաթուղթը նախատեսում է առաջին փուլում առավել ակտուալ խնդիրների լուծում, ԼՂ–ի շուրջ մի շարք շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաարգելափակում։

«Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով: Զիջումներ չեն եղել և չեն լինելու: Հայկական կողմերը որևէ դեպքում երբևէ չեն ստանձնելու այնպիսի մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում, Արցախի բնակչության համար սպառնալիքի ստեղծում, առավել ևս, որ այդ սպառնալիքը դեռևս մնում է ռեալ և էքզիստենցիալ: Հայկական կողմի համար առավել քան առաջնային է ինքնորոշման սկզբունքի արտահայտումը խաղաղ բանակցային գործընթացում», – հայտարարեց Մնացականյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում։

Ինչ վերաբերում է ԼՂ շուրջ գտնվող «տարածքներին», ապա դրանք ամենից առաջ անվտանգության գոտի են և պաշտպանական գծեր:

«Որևէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի բնակչության անվտանգությունը», – ընդգծեց Մնացականյանը։ 

Նա նաև հայտարարեց, որ հիմնական սկզբունքների մեջ գոյություն ունի ինքնորոշման սկզբունքը, որը հայկական կողմերի համար առաջնային գերակա տարրն է այս բանակցային գործընթացում:

«Դա մենք բազմիցս կոչել ենք անվտանգություն և կարգավիճակ, և հիմա ավելի բաց կերպով եմ դա ասում, որ ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում է կարգավիճակի հստակեցում, ազատ կամարտահայտության իրավունք՝ առանց սահմանափակումների։ Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայկական կողմերը տեսնում են անվտանգության և կարգավիճակի տարրերի լիարժեք արտահայտություն: Սա եղել և մնացել է հայկական կողմի մոտեցումը: Այս երկու տարվա ընթացքում մենք առավել քան հստակ խոսել ենք սրա մասին և սրա մասին մենք խոսում ենք բանակցությունների ժամանակ: Եթե որևէ մեկը ենթադրում է, որ բանակցությունների ժամանակ մենք կարող ենք անել մի բան և որևէ այլ բան խոսել հասարակության հետ՝ խորապես սխալվում է: Նման բան չի եղել և չի լինելու: Նման բան տրամաբանորեն չի կարող լինել, քանի որ Հայաստանի որևէ ներկայացուցիչ չի կարող նման բան անել», – ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը:

Մնացանյանը նաև ասաց, որ հայաստանյան կողմը մշտապես նշել է, որ ինքն իր պատասխանատվությունն է կրում և ամբողջովին ներգրավված է բանակցային գործընթացի մեջ իր մասով և իր մասով ամբողջովին տանելու է այդ գործը:

«Միևնույն ժամանակ Հայաստանի իշխանությունները չունեն մանդատ՝ ստացած Արցախի ժողովրդից: Արցախում վերջերս ավարտվեցին խորհրդարանական և նախագահական ընտրությունները, Արցախի իշխանությունները ստացան համապատասխան մանդատը մրցակցային, ազատ, ժողովրդավարական ընտրությունների միջոցով: Եվ եթե կհիշեք՝ այս երկու տարիների ընթացքում հայաստանյան կողմն անվերապահ մշտապես սերտորեն աշխատել, խորհրդակցել է արցախյան կողմի հետ: Եվ այս բոլորն, ինչի մասին խոսում եմ, մանրամասնորեն քննարկվել է արցախյան կողմի հետ: Մենք աշխատում ենք միասին, և նույնը շարունակվել է նոր իշխանությունների հետ, որոնց հետ մենք արդեն ունենք համապատասխան այդ երկխոսությունը», – նշեց Մնացականյանն` ավելացնելով, որ որևէ որոշում, որը վերաբերում է Արցախի ժողովրդին չի կարող ընդունվել առանց Արցախի ժողովրդի: 

«Սա այն հստակ սկզբունքներն են, որոնցով հայաստանյան կողմը աշխատում է այս բանակցային գործընթացում», – հավելեց Մնացականյանը:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:15
28 Մարտի 2024
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ