633.3
7.2
519.57
+17
Եղանակը Երևանում
Հայ

Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ. Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ

11:45
09 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ,  մայիսի./Նովոստի–Արմենիա/.Արցախի Արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել մայիսի 9–ի կապակցությամբ, որն ամենախորհրդանշական և հիշարժան օրերից է Արցախի և համայն հայության պատմության մեջ։ 

«Մայիսի 9-ը Արցախի և ողջ հայ ժողովրդի պատմության ամենահիշարժան խորհրդանշական օրերից մեկն է: Այսօր մենք նշում ենք փառապանծ եռատոնը՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, 1992 թ. մայիսին Շուշիի ազատագրումը և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորումը: Մենք հպարտությամբ ենք հիշում այն մարտիկների սխրանքները, որոնց շնորհիվ կարողացանք հաղթահարել բոլոր մարտահրավերները և հաջողություն ունենալ ֆաշիզմի, ազգայնամոլության և պատմական անարդարության դեմ պայքարում։ Դարակազմիկ հաղթանակները խորհրդանշում են ազգի տոկունությունը, խիզախությունը, անկոտրում հավատքն ու հայրենասիրությունը։ Թերևս սա է մայիսյան եռատոնի ամենակարևոր ուղերձը», – նշվում է Արցախի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։ 

Գերատեսչությունից ընդգծում են, որ նոր հաղթանակներ գրանցելու համար պետք է միշտ հիշել և արժևորել պատմական հաղթանակները:

«Այս նշանակալի օրը շնորհավորում ենք մեր ողջ հանրությանը, Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերին և եղբայրներին, վետերաններին, հայրենիքի անվտանգությունն ապահովող բոլոր զինծառայողներին: Խաղաղություն մեր հայրենիքին։ Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ», – նշվում է հայտարարության մեջ։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:59
09 Հունիսի 2021
ԵԱՀԿ ՄԽ–ն պետք է կենտրոնանա ոչ թե Արցախի կարգավիճակի վրա, այլ նպաստի վստահության ամրապնդմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները միասին ապրեն անվտանգության և տնտեսական բարօրության մեջ.Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ–ն պետք է կենտրոնանա ոչ թե Արցախի կարգավիճակի վրա, այլ նպաստի վստահության ամրապնդմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները միասին ապրեն անվտանգության և տնտեսական բարօրության մեջ
22:37
08 Հունիսի 2021
Ֆիզուլիի շրջանից այսօր հայտնաբերվել է ևս 3 աճյուն, ընդհանուր առմամբ մինչ օրս հայտնաբերվել է 1563 աճյուն.ԱԻՊԾ
Ֆիզուլիի շրջանից այսօր հայտնաբերվել է ևս 3 աճյուն, ընդհանուր առմամբ մինչ օրս հայտնաբերվել է 1563 աճյուն
17:39
28 Մայիսի 2021
Արցախի պետական նախարար–ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Արցախի պետական նախարար–ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
21:11
24 Մայիսի 2021
Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս 4 աճյուն, ընդհանուր թիվը 1557 է. ԱԻՊԾ
Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս 4 աճյուն, ընդհանուր թիվը 1557 է
11:21
21 Մայիսի 2021
Ադրբեջանցի զինծառայողները մոտ 7 րոպե անընդմեջ թիրախային կրակ են վարել Արցախի խաղաղ բնակչի և զինծառայողների ուղղությամբ (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի զինծառայողները մոտ 7 րոպե անընդմեջ թիրախային կրակ են վարել Արցախի խաղաղ բնակչի և զինծառայողների ուղղությամբ.ՖՈՏՈ
17:14
17 Մայիսի 2021
Պուտինն անդրադարձել է Արցախի հարցով եռակողմ պայմանավորվածություններին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Արցախի հարցով եռակողմ պայմանավորվածություններին
19:27
10 Մայիսի 2021
Դավիթ Բաբայան. ադրբեջանցիները հայկական գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհների կառուցման նպատակով
Արցախի ԱԳ նախարարը հայտնել է, որ ադրբեջանցիները հայկական գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհների կառուցման նպատակով
13:17
10 Մայիսի 2021
Լավրովը մեկնել է Բաքու, կքննարկի Արցախի հարցով պայմանավորվածությունները
Լավրովը մեկնել է Բաքու, կքննարկի Արցախի հարցով պայմանավորվածությունները
19:52
07 Մայիսի 2021
Արցախի ջրային անվտանգությունը սպառնալիքի տակ է, ԱԳ նախարարը նամակներ է հղել ԵԱՀԿ ՄԽ–ին
Արցախի ջրային անվտանգությունը սպառնալիքի տակ է, ԱԳ նախարարը նամակներ է հղել ԵԱՀԿ ՄԽ–ին
13:47
04 Մայիսի 2021
Արցախի ՄԻՊ–ը նշել է ադրբեջանցիների կողմից Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելու պատճառը (ՖՈՏՈ)
Արցախի ՄԻՊ–ը նշել է ադրբեջանցիների կողմից Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելու պատճառը.ՖՈՏՈ
21:24
03 Մայիսի 2021
Ադրբեջանցիների հերթական վանդալիզմը. հանվել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները (ՖՈՏՈ)
Ադրբեջանցիների հերթական վանդալիզմը. հանվել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները.ՖՈՏՈ
21:00
03 Մայիսի 2021
Ֆիզուլիի շրջանում այսօր հայտնաբերվել է զինծառայողի ևս մեկ աճյուն. ԱԻՊԾ
Ֆիզուլիի շրջանում այսօր հայտնաբերվել է զինծառայողի ևս մեկ աճյուն. ԱԻՊԾ