Մարտունիում հակառակորդի ռմբակոծության հետևանքով վիրավորված 2–ամյա Արծվիկի կյանքին վտանգ չի սպառնում. ԲԿ

13.10.2020, 15:37
Մարտունիում հակառակորդի ռմբակոծության հետևանքով վիրավորված 2–ամյա Արծվիկi գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում
Մարտունիում հակառակորդի ռմբակոծության հետևանքով վիրավորված 2–ամյա Արծվիկի կյանքին վտանգ չի սպառնում. ԲԿ
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է:

Այս մասին հայտնում է ԲԿ–ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը Facebook–յան իր էջում։

«Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ», – նշել է Դերձյանը։

Ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է:–0–