Մարտական գործողությունների վայրերում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն, նրանցից մեկի ինքնությունը հայտնի է
26.01.2021,
11:31
Մարտական գործողությունների վայրերում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն, նրանցից մեկի ինքնությունը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում անելով Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանին։
«Մատաղիսի ուղղությամբ ադրբեջանցիները դիրքային հատվածում հայտնաբերել և փոխանցել են մեկ զոհվածի աճյուն: Նրա ինքնությունը հայտնի է դարձել գրպանում գտնված վարորդական վկայականով: Նա 1993 թվականին ծնված Աշոտ Լևոնի Խաչատրյանն է՝ պահեստազորային: Ջրականի (Ջաբրայիլ) հատվածում հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը պարզ կլինի առաջիկայում: Ընդհանուր առմամբ՝ առայսօր որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1287 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: Այսօր 2 ջոկատ որոնումներ է իրականացնելու Հադրութի ուղղությամբ»,-հայտնել է Թադևոսյանը:–0–