Մանկապարտեզի մուլտերը Ադրբեջանի հասարակության համար շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան

10.10.2020, 11:51
Մանկապարտեզի մուլտերը Ադրբեջանի հասարակության համար շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
Մանկապարտեզի մուլտերը Ադրբեջանի հասարակության համար շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Փաստորեն ադրբեջանական բանակը ունի նաև աշխարհի «ամենահզոր» հակահրթիռային համակարգ, նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Загружается новость ... "Лево"

«Մանկապարտեզի մուլտերը ադրբեջանի հասարակության համար շարունակվում են», – գրել է նա։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ Ադրբեջանն այժմ անցել է օդային հարձակման՝ մեծ քանակությամբ և լայնորեն կիրառելով ԱԹՍ-ներ։

Հոկտեմբերի 10–ին ավելի քան 11 ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որն ընթերցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։–0–