ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ավելի քան 300 սիրիացի իսլամիստ է տեղափոխվել Թուրքիայի ԳազիանտեպովԼեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։
Загружается новость ... "Лево"
Ֆրանսիան հաստատում է, որ դա ապացուցված փաստ է, Ռուսաստանը ևս նման տեղեկատվություն ունի։ Այս մասին ուրբաթ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա ավարտից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է
ՏԱՍՍ–ը։
Մակրոնը հաստատել է, որ Ֆրանսիան սերտ կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ռուսաստանի և ԱՄՆ–ի հետ ու նրանց հետ համատեղ պատրաստում է խաղաղ նախաձեռնություններ։
«Կարող եմ հայտարարել, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստ գրոհայիններ, որոնք ավելի շուտ դուրս են բերվել Հալեպի շրջանից, թուրքական Գազիանտեպով տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի (Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով, որին աջակցում է Թուրքիան, ՏԱՍՍ)։ Սա հաստատված փաստ է, այդ մարդկանց նույնականացրել են ու հետևել, նրանք բոլորը կապ ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ (ԻՊ–ն արգելված է Ռուսաստանում)։ Ես դա քննարկել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ով հաստատել է, որ Ռուսաստանը ևս նման տվյալներ ունի», – ասել է Մակրոնը։
«Այս գործելաոճը (Թուրքիայի) արժանի չէ ՆԱՏՕ անդամ երկրի գործելաոճին, մենք նման գործողությունները համարում ենք բացարձակապես անընդունելի։ Այս դեպքում կարմիր գիծն արդեն հատված է», – ընդգծել է նա։
«Ռուսաստանը, ԱՄՆ–ն և Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, ամենամոտ ժամանակներում կձեռնարկեն մի շարք նախաձեռնություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դադարեցնելու համար։ Մենք գտնվում ենք աշխատանքային սերտ շփման մեջ», – ասել է նա։–0–