ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը, ի պատասխան ՌԴ–ի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի հայցին, երկուշաբթի կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը,
ՌԻԱ Նովոստիին է հայտնել ԱԽ–ի աղբյուրը։
Загружается новость ... "Лево"
«Ղարաբաղի հարցով փակ խորհրդակցությունները նախատեսված են երկուշաբթի ժամը 15։00–ին», – նշել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով, քննարկումը հարցում են արել Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ–ն, ովքեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են։–0–