Լոս Անջելեսի հայերը փակել են փողոցներն` ի աջակցություն Արցախին և Հայաստանին (ՎԻԴԵՈ)

04.10.2020, 10:15
Լոս Անջելեսի հայերը փակել են փողոցներն` ի աջակցություն Արցախին և Հայաստանին. ՎԻԴԵՈ
Լոս Անջելեսի հայերը փակել են փողոցներն` ի աջակցություն Արցախին և Հայաստանին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Լոս Անջելեսի հայ համայնքը փողոցներ է փակել` բողոքելով Ադրբեջանի ագրեսիայի դեմ և աջակցելով Արցախին ու Հայաստանին։

Արցախում իրավիճակի սրացման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։

Ադրբեջանական կողմը կրում է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։

Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 100-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։-0-