583.47
6.5
494.76
+3
Եղանակը Երևանում
Հայ

Լևոն Արոնյան. «Իմ երկրի վրա հարձակվել են, և եթե անհրաժեշտ լինի, ես կգնամ Բանակ»

12:59
20 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարել է, որ պատրաստ է գնալ բանակ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իր հայրենիքի դեմ սանձազերծած պատերազմի պայմաններում։

«Իմ երկիրը ենթարկվել է հարձակման Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Մենք փորձում ենք պաշտպանել ինքներս մեզ և աշխարհում ապրելու մեր իրավունքը։ Հիմա դա աշխարհում յուրաքանչյուր հայի գլխավոր խնդիրն է։ Ես վաղը վերադառնում եմ և կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեմ երկրիս հաղթահարել այս խնդիրը», – ասել է նա Chess24 պորտալին տված հարցազրույցում։

Արոնյանը գտնվում էր Նորվեգիայում, որտեղ մասնակցում էր Ստավանգերում անցկացվող Altibox Norway Chess սուպերմրցաշարին։

Հարցազրույցում հայ շախմատիստը նշել է, որ նախորդ ամսվա վերջում սկսված մարտերի զոհերի թվում են նաև նրա ընկերները։

«Կանեմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ իմ երկրին ինչով կարող եմ։ Եթե պետք լինի, որ ես գնամ բանակ, ես դա կանեմ», – ընդգծել է Արոնյանը։
Նա ասել է, որ պատերազմի սկզբից` սեպտեմբերի 27–ից, նորմալ չի քնել և չի կարողացել կենտրոնանալ շախմատի վրա։

«Գիտեմ, որ կանենք ամեն ինչ, որպեսզի ողջ մնանք։ Նման պահերին դուք չեք մտածում լավատեսության կամ վատատեսության մասին։ Դուք մտածում եք պարտքի մասին։ Եվ դա մեր պարտքն է։ Իմ երկու պապն էլ կռվել են պատերազմում։ Պապս թողել է իր երեխաներին և գնացել պատերազմի` հարց չտալով` ճիշտ է դա, թե ոչ։ Նա գիտեր, որ պետք է դա անի։ Ես էլ եմ այդպես զգում», – հայտարարել է Արոնյանը։–0–

твит Ароняна
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:27
12 Նոյեմբերի 2020
ՄԱԿ–ի ԱԽ–ն քննարկել է Ղարաբաղի մասին համաձայնագիրը
ՄԱԿ–ի ԱԽ–ն քննարկել է Ղարաբաղի մասին համաձայնագիրը
22:39
11 Նոյեմբերի 2020
Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել. Վահրամ Պողոսյան
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը կոչ է արել Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին չհանել սեփական գույքը տներից
22:03
11 Նոյեմբերի 2020
Իմ թոռներին մի պատգամ ունեմ միայն. Սողոմոն Թեհլերյան դառնալ այս կյանքում․ Արցախի ԱԺ նախագահ
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կոչ է արել իր թոռներին դառնալ վրիժառու, ինչպիսին եղել է Սողոմոն Թեհլերյանը
20:43
11 Նոյեմբերի 2020
Ո՞վ է ծախել հողը, ծախել ենք ազգովի, դավաճանել ենք մեր զինվորներին․ Արայիկ Հարությունյանը՝ ստեղծված իրավիճակի մասին (ՎԻԴԵՈ)
Հիմնական դավաճանը բոլորս ենք, որ զինվորներին թողել ենք մենակ․ Արայիկ Հարությունյան․ ՎԻԴԵՈ
18:39
11 Նոյեմբերի 2020
Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը էական խոչընդոտ է հակամարտող կողմերի ուժի կիրառման համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ-ը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցումը
17:52
11 Նոյեմբերի 2020
Ղարաբաղում դիտորդական կենտրոն տեղակայելու Թուրքիայի ցանկությունը հակասում է մեր պատկերացումներին. Կրեմլ
Ղարաբաղում դիտորդական կենտրոն տեղակայելու Թուրքիայի ցանկությունը հակասում է մեր պատկերացումներին. Կրեմլ
16:56
11 Նոյեմբերի 2020
Հրապարակվել են Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզները (ՖՈՏՈ)
ՌԴ Պաշտպանության նախարարությունը տրամադրել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզներ․ ՖՈՏՈ
16:47
11 Նոյեմբերի 2020
Տոնոյանը ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ քննարկել է Ղարաբաղում առաքելության իրականացման հարցերը
Տոնոյանը ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ քննարկել է Ղարաբաղում առաքելության իրականացման հարցերը
15:20
11 Նոյեմբերի 2020
Փաշինյանը ներկայացրել է Շուշիի անկման մանրամասները և պատմել դավաճանության մասին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը ներկայացրել է Շուշիի անկման մանրամասները և պատմել դավաճանության մասին. ՎԻԴԵՈ
13:45
11 Նոյեմբերի 2020
Կարևոր է պատրաստվել ապագա սպառնալիքներին. Մարկեդոնովն ամփոփել է ղարաբաղյան հակամարտության նոր փուլի նախնական արդյունքները
Կարևոր է պատրաստվել ապագա սպառնալիքներին. Մարկեդոնովն ամփոփել է ղարաբաղյան հակամարտության նոր փուլի նախնական արդյունքները
13:34
11 Նոյեմբերի 2020
Արայիկ Հարությունյանը հանդիպել է բարձրագույն հրամկազմի հետ ու քննարկել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը (ՖՈՏՈ)
Արայիկ Հարությունյանը հանդիպել է բարձրագույն հրամկազմի հետ ու քննարկել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, ՖՈՏՈ
11:41
11 Նոյեմբերի 2020
«Ինձ վերագրվող ամենամեծ մեղքի մասին». Փաշինյանը խոսել է եռակողմ հայտարարության և դրա ստորագրման պատճառների մասին (ՎԻԴԵՈ)
«Ինձ վերագրվող ամենամեծ մեղքի մասին». Փաշինյանը խոսել է եռակողմ հայտարարության և դրա ստորագրման պատճառների մասին. ՎԻԴԵՈ