Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի և Մնացականյանի հետ

10.10.2020, 22:30
Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի և Մնացականյանի հետ
Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի և Մնացականյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Загружается новость ... "Лево"

Այս մասին նշվում է ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական կայքում։

«Զրույցների ընթացքում կողմերը վերահաստատել են, որ հետամուտ են Մոսկվայում հոկտեմբերի 9–ին երեք երկրների ԱԳ նախարարների խորհրդակցությունների արդյունքում ձեռք բերված` ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածություններին, ընդգծել են «հողի վրա» այն պահպանելու անհրաժեշտությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի 10–ին ավելի քան 11 ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որն ընթերցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։–0–