Լավրովն Ադրբեջանում կքննարկի Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրագործումը

15.06.2022, 14:32
Լավրովն Ադրբեջանում կքննարկի Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրագործումը
Լավրովն Ադրբեջանում կքննարկի Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրագործումը
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23–24–ն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան, որտեղ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրագործումը, տեղեկացրեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հիշեցնենք, որ դրանք (պայմանավորվածությունները, խմբգր.) կոչված են ապահովել ադրբեջանա–հայկական հարաբերությունների կարգավորումն ու նպաստել, որպեսզի Հարավային Կովկասը վերածվի խաղաղության, կայունության և բարգավաճման գոտու», – ասաց նա այսօր ճեպազրույցի ժամանակ։

Հիշեցնենք, որ Լավրովը հունիսի 8–9–ն աշխատանքային այցով գտնվում էր Հայաստանում։ Այցի ընթացքում նա հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։–0–