Լավրով. չի կարելի ձգձգել վերիֆիկացիոն մեխանիզմների մշակումը ԼՂ հակամարտության գոտում (ՎԻԴԵՈ)
18:08
12 Հոկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Չի կարելի ձգձգել վերիֆիկացիոն մեխանիզմների մշակումը ԼՂ հակամարտության գոտում, երկուշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ ճեպազրույցի ընթացքում։
Նա ընդգծել է, որ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողության հարցերը չափազանց կարևոր են ու առանցքային։
Նախարարը նշել է, որ Երևանի և Բաքվի գործընկերների հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցների ընթացքում, որոնք նախորդել են երեք նախարարների մոսկովյան հանդիպմանը, անդրադարձել է կատարվել վերիֆիկացիայի թեմային, նրան, թե ինչպես տեղում պետք է վերահսկվի ակնկալվող կրակի դադարեցումը։
Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 10–ի գիշերն ընդունված հայտարարության մեջ հատուկ նշվել է, որ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմների մշակման հարցերը կմշակվեն լրացուցիչ։
Загружается новость ... "Лево"
«Իհարկե, հաշվի առնելով ԼՂ–ում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի սուր բնույթը, հաշվի առնելով ռազմագերիների և պահվող անձանց խնդրի սրությունն ու զոհերի մարմինները վերադարձնելու անհրաժեշտությունը` չի կարելի ձգձգել վերիֆիկացիոն մեխանիզմների մշակումը», – ասել է Լավրովը։
Նրա խոսքով, աշխատանքն այդ ուղղությամբ հիմա տարվում է, Ռուսաստանը մասնակցում է այդ աշխատանքին, համանախագահներն աջակցություն են ցուցաբերում, և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն, որի հետ կողմերը կապի մեջ են, ևս պատրաստ է միանալ, երբ իրավիճակը տեղում կայունանա։
Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Ալ–Ջազիրա»–ին տված հարցազրույցում, շատ կարևոր է վերիֆիկացիոն մեխանիզմների հարցը` հաշվի առնելով այն, որ Հայաստանը հավատարիմ է իր հանձնառությանը, Արցախը հավատարիմ է իր հանձնառությանը, իսկ Ադրբեջանը շարունակում է կրակել խաղաղ բնակչության ուղղությամբ։ Նրա խոսքով, հայկական կողմը ուզում է, «որպեսզի տեղում գործեն վերիֆիկացիոն մեխանիզմներ, որոնք կմատնանշեն ոճրագործին, ի ցույց կդնեն այն կողմին, որը հավատարիմ չէ կրակի դադարին»։–0–
ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանների հետ. քննարկվել են ԼՂ-ում հետպատերազմական իրադրությանը, տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր. ՎԻԴԵՈ
Ադրբեջանը, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, օկուպացրել է Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերը, գերեվարել 64 զինծառայողի. Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել միջազգային կառույցներին