420.79
4.21
388.47
+15
Եղանակը Երևանում
Հայ

ԼՂ կարգավիճակի հարցը դեռ որոշված չէ. Մեդվեդև

19:15
01 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ որոշված չէ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին նա խոսել է ռուսական լրատվամիջոցների հետ հարցազրույցում:

«Այսօր բոլորի համար ակնհայտ է, որ (խմբ. – Լեռնային Ղարաբաղի) կարգավիճակի հարցն իսկապես որոշված չէ, սակայն այն չի  կարելի քննարկել հիմա, քանի որ կարգավիճակի շուրջ քննարկումների այս դաշտի ցանկացած էլեկտրականացում հանգեցնում է նրան, որ լիցքերի ուժեղագույն բախում է առաջանում»,- հայտարարել է Մեդվեդևը՝ ընդգծելով, որ կողմերի դիրքորոշումներն այս հարցում «շատ տարբերվում են, անգամ Հայաստանի ներսում բանավեճեր են ընթանում»:

Մեդվեդևը հիշեցրել է, որ անգամ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը՝ նշելով.  «Կարգավիճակի հարցն ավելի լավ է հետաձգել»:

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը նաև բարձր է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերակատարումը ԼՂ խնդրի կարգավորման շուրջ աշխատանքներում: «Դա շատ նուրբ աշխատանք է եղել, որին օրերից մի օր կարողացել եմ հետևել: Վլադիմիր Վլադիմիրովիչը ժամեր շարունակ քննարկումներ էր ունենում հակամարտության բոլոր կողմերի հետ, եթե չլիներ նրա աշխատանքը, ուղիղ խոսենք, հակամարտությունը մինչև հիմա կարող էր շարունակվել: Սա մի հսկայական աշխատանք է, որի համար թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը պետք է շատ շնորհակալ լինեն Ռուսաստանի նախագահին»,- հայտարարել է Մեդվեդևը:

Նա գոհունակություն է հայտնել, որ հակամարտության ակտիվ փուլն այս պահին դադարեցված է, «իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է և, ամենակարևորը, մարդիկ չեն մահանում, կա զարգացման հնարավորություն»:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:09
04 Ապրիլի 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
15:15
28 Մարտի 2024
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները