432.8
4.09
410.12
+15
Եղանակը Երևանում
Հայ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր. Փաշինյան

21:14
30 Սեպտեմբերի 2023
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում:

Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած ևս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար:

Փաշինյանը հայտնել է, որ այս ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից և կգործի առնվազն 6 ամիս: Ծրագրի շահառու կլինեն բոլոր բռնի տեղահանվածները՝ անկախ տարիքից:
Բացառություն կլինեն այն ընտանիքները, որոնք ՀՀ-ում ունեն բնակարան, ինչպես նաեւ խնամքի հատուկ կենտրոններում գտնվող անձինք, որոնք չեն կարող բնակարան վարձել:

Նախապես հայտարարված՝ յուրաքանչյուր բռնի տեղահանվածի 100 հազար միանվագ դրամների վճարումը կսկսվի հաջորդ շաբաթ:

«Վաղը Հումանիտար կենտրոնի ժամը 12:00-ի եթերում մանրամասները կներկայացնի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների խնդիրները կշարունակեն գտնվել մեր շարունակական ուշադրության կենտրոնում», - նշել է Փաշինյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
05 Հոկտեմբերի 2023
Արայիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 9 հոդվածով
Ադրբեջանում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 9 հոդվածով
10:45
05 Հոկտեմբերի 2023
Արցախի նախագահ Սահմվել Շահրամանյանը Հայաստանում է
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն արդեն Հայաստանում է
10:24
05 Հոկտեմբերի 2023
Արտակ Բեգլարյանը հայտնել է, թե քանի հայ է մնացել Արցախում Ադրբեջանի իշխանության տակ
Արցախի նախկին պետնախարարը հայտնել է, թե քանի հայ է մնացել Արցախում Ադրբեջանի իշխանության տակ
19:47
04 Հոկտեմբերի 2023
Փաշինյան. ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս երբեք ոչ մեկը չի ճանաչել, այդ թվում՝ Հայաստանը
Փաշինյանի խոսքով, ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս երբեք ոչ մեկը չի ճանաչել, այդ թվում՝ Հայաստանը
21:15
03 Հոկտեմբերի 2023
ԵՄ–ն 5,2մլն եվրո կհատկացնի տեղահանված արցախցիներին օգնելու համար. Եվրահանձնաժողովի նախագահ
Եվրամիությունն ակտիվացրել է Արցախից տեղահանվածներին 5,2 միլիոն եվրոյով աջակցելու մեխանիզմ, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը
21:10
03 Հոկտեմբերի 2023
Արցախի նախկին նախագահները և ԱԺ նախագահը ձերբակալվել են
Արցախի նախկին նախագահները և ԱԺ նախագահը ձերբակալվել են
11:09
03 Հոկտեմբերի 2023
55 ժամ մեքենայի ղեկին․ 13 տարեկան Գոռն ընտանիքին Արցախից Հայաստան է հասցրել
13 տարեկան Գոռը միայնակ 55 ժամ մեքենայի ղեկին է եղել՝ 8 հոգանոց ընտանիքին Արցախից Հայաստան հասցնելու համար: Այլընտրանք չի ունեցել
10:43
03 Հոկտեմբերի 2023
Ինչպե՞ս կարող են Արցախից տեղահանված անձինք ստանալ իրենց հատկացվող 100 հազ. դրամ միանվագ աջակցությունը
Ինչպե՞ս կարող են Արցախից տեղահանված անձինք ստանալ իրենց հատկացվող 100 հազ. դրամ միանվագ աջակցությունը
09:58
03 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին. ԶԼՄ
Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին
13:57
02 Հոկտեմբերի 2023
ԼՂ-ից բռնի տեղահանվածներն աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ. Փաշինյան
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ–ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերն ու հետագա քայլերը
13:30
02 Հոկտեմբերի 2023
Արցախում տապալվել է Եվրոպայում մեծությամբ երկրորդ խաչը
Արցախում տապալվել է Եվրոպայում մեծությամբ երկրորդ խաչը
12:50
02 Հոկտեմբերի 2023
Արցախի նախկին առաջնորդները դուրս չեն եկել են Ստեփանակերտից, ընթանում են բանակցություններ
Արցախի նախկին առաջնորդները դուրս չեն եկել են Ստեփանակերտից