ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել: Խոցված սարքերից ոչ մեկը, սակայն, ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքներում չէին ընկել։
Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում։
«Կարծես վերջապես «Բայրաքթարի» բեկորներ ունենք, ինչից ակնհայտ է դառնում, որ այն արտադրվել է սեպտեմբերին, իսկ գերժամանակակից տեսախցիկը Կանադայում արտադրվել է հունիսին: Ինչով է սա կարևոր. կոնկրետ փաստով ապացուցվում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը Արցախի դեմ մղվող ահաբեկչական պատերազմում եւ դրա նախապատրաստություններին», – նշել է Փաշինյանը:
Նր խոսքով, այն երկրները, որոնք «Բայրաքթարի» համար անհրաժեշտ բաղադրամասեր են մատակարարում Թուրքիային՝ այս փաստի բերումով պետք է հետևեն Կանադայի օրինակին և կասեցնեն հետագա մատակարարումները:
Հոկտեմբերի վերջին հայտնի է դարձել, որ Կանադան դադարերցել է բաղադրիչների մատակարարումը Թուրքիայի ռազմական սարքավորումների համար։
Քիչ առաջ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը
ներկայացրել է նախօրեին Արցախի ՀՕՊ–ի կողմից խոցված Bayraktar TB2 թուրքական ԱԹՍ–ի տեխնիկական մանրամասները։–0–