585.86
6.74
493.65
+21
Եղանակը Երևանում
Հայ

Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Արցախի օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Շուշի.ԱԳՆ

14:05
13 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարություն է տարածել Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների՝ Արցախի օկուպացված տարածքներ այցի կապակցությամբ։

«Խստագույնս դատապարտում ենք 2021 թ. հուլիսի 10-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, այդ թվում՝ քաղաք Շուշի», – նշվում է Արցախի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

ԱԳՆ–ից նշում են , որ նմանատիպ գործողություններով Ադրբեջանը փորձում է ամրագրել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և միջազգային ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունների անդամների աջակցությամբ Արցախի Հանրապետության դեմ իր կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի արդյունքները։

«Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ ներկայիս իրավիճակն Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանք է։ Ադրբեջանը կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպիսիք են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, վեճերի խաղաղ կարգավորում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգում, ժողովուրդների իրավահավասարության և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք, ինչպես նաև միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարում», – ասվում է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Ադրբեջանի՝ ներկայիս ապօրինի իրողություններն օրինականացնելու փորձերը նշանակում են նաև սանձազերծված պատերազմի, միջազգային ահաբեկիչների հետ համագործակցության, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման և ռազմական հանցագործությունների արդարացում։

Ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները ենթարկվել են Ադրբեջանի մանիպուլյատիվ գործողություններին, որոնք ոչ միայն միտված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացի վերսկսումը թույլ չտալուն, այլ նաև խարխլում են միջազգային հարաբերությունների կարգերը՝ հիմքեր ստեղծելով ապօրինի գործողությունների արդյունքներն ընդունելի նորմա ճանաչելու համար։ Ուժի սպառնալիքի կամ կիրառման արդյունքում ձեռք բերված ոչ մի տարածքային նվաճում չպետք է ճանաչվի օրինական։ Կրկին հայտարարում ենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից զավթված Արցախի Հանրապետության տարածքները՝ Շուշի քաղաքը ներառյալ, միջազգային իրավունքի նորմերի համաձայն ժամանակավորապես օկուպացված տարածքներ են», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ ինչպես տարածքային, այնպես էլ մշակութային, տնտեսական և պատմական առումներով Շուշին Արցախի անքակտելի մասն է։ Այն անջատելու ցանկացած փորձ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է։

«Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և Արցախի կողմից միջազգային իրավասուբյեկտայնության ձեռքբերումը հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման պարտադիր պայմաններ են։ Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին բանակցային գործընթացի վերսկսմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման նպատակով», – նշվում է Արցախի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:30
07 Սեպտեմբերի 2021
Ադրբեջանն Արցախում կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ (ՖՈՏՈ)
Ադրբեջանն Արցախում կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, բնակելի տուն է տուժել.ՖՈՏՈ
13:24
03 Սեպտեմբերի 2021
Արցախի նախարարներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Արցախի նախարարներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
13:07
03 Սեպտեմբերի 2021
Արցախում բացվել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակը
Բացման արարողությանը մասնակցել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը
12:08
03 Սեպտեմբերի 2021
Հայկական կողմը չի գնդակոծել Շուշիում տեղակայված դիրքերն ու կորուստներ չի կրել.ՊԲ
Հայկական կողմը հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
14:07
01 Սեպտեմբերի 2021
Ադրբեջանցիներն ավերել են Հադրութում գտնվող Մակուն կամուրջը. Caucasus Heritage Watch (ՖՈՏՈ)
Ադրբեջանցիներն ավերել են Հադրութում գտնվող Մակուն կամուրջը. ՖՈՏՈ
23:07
28 Օգոստոսի 2021
Արցախում հակառակորդի կրակի հետևանքով զինծառայող է վիրավորվել
Ադրբեջանի ԶՈւ-ն թիրախային կրակ է բացել ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ

21:00
27 Օգոստոսի 2021
Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և ինտերնետ հասանելիությունը․ՄԻՊ
Արցախի որոշ համայնքներում բնակչությունը ամբողջությամբ զրկված է կապի հասանելիությունից
11:26
26 Օգոստոսի 2021
Սպառնում էր սպանել երեխաներին.Մարտակերտի տներից մեկը ներխուժած ադրբեջանցին ձերբակալվել է
Դատախազությունը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանցու կողմից Մարտակերտի տներից մեկը ներխուժելու դեպքից
10:50
26 Օգոստոսի 2021
Մարտակերտի տներից մեկն ադրբեջանցի զինծառայող է մտել, տանը եղել է երկու երեխա (ՎԻԴԵՈ)
Մարտակերտի տներից մեկն ադրբեջանցի զինծառայող է մտել, տանը երկու երեխա է եղել, նրանցից մեկը հասցրել է զանգել ոստիկանություն.ՎԻԴԵՈ
21:34
25 Օգոստոսի 2021
Ադրբեջանը տևական կրակահերթեր է արձակել Արցախում հայկական դիրքերի ուղղությամբ (ՖՈՏՈ)
Ադրբեջանը ակտիվորեն և տևական կրակահերթեր է արձակել հայկական դիրքերի և դրանց մոտակայքում տեղակայված հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ․ՖՈՏՈ
12:52
25 Օգոստոսի 2021
Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում պայթյուններ են գրանցվել.ԱԻՊԾ–ն պարզաբանում է (ՖՈՏՈ)
Արտակարգ իրավիճակների ծառայությունը պարզաբանում է Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում գրանցված պայթյունների պատճառը.ՖՈՏՈ
11:01
23 Օգոստոսի 2021
ԱՄՆ դեսպան. հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ
ԱՄՆ դեսպանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռևս լուծված չէ Ղարաբաղի կարգավիճակի հարցը