ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում այսօր հարսանիք է։
Հարսանիքից կադրեր է հրապարակել ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը։
«Հարսանիք Շուշիում. Ես չգիտեմ երբեւէ բառեր կգտնեմ պատմելու այն ինչ զգում եմ հիմա...», – գրել է նա Facebook–յան իր էջում։
Հիշեցնենք, որ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին մի քանի օր առաջ ռմբակոծվել էր հակառակորդի կողմից։–0–
Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, իբր նախօրեին «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանման վրա իրականացված հարձակման մասին
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Ամանորին ընդառաջ ԱՄՆ իշխանություններին կոչ է արել ընդունել 250 միլիոն ԱՄՆ դոլարի Արցախին և Հայաստանին հատկացվող օգնության փաթեթը