629.98
7.05
518.89
-5
Եղանակը Երևանում
Հայ

Կարևոր է պատրաստվել ապագա սպառնալիքներին. Մարկեդոնովն ամփոփել է ղարաբաղյան հակամարտության նոր փուլի նախնական արդյունքները

13:45
11 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի Եվրո–ատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովն  ամփոփել է ղարաբաղյան հակամարտության նոր փուլի նախնական արդյունքները։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունն առանց փոփոխությունների հրապարակում է Մարկեդոնովի հոդվածը, որը հրապարակվել է «Կոմերսանտի» կայքում։

Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարությունը, կարծես, դադարեցրեց ռազմական դիմակայությունը Լեռնային Ղարաբաղում։ Ժամանակը ցույց կտա` կբերի՞, արդյոք, ռազմական գործողությունների դադարեցումն ամուր խաղաղություն հակամարտության տարածաշրջանում։

Հիմա ժամանակն է ամփոփել որոշ նախնական արդյունքներ, որոնք սկզբունքային կարևորություն ունեն` գիտակցելու համար Կովկասում և ընդհանուր առմամբ հետխորհրդային տարածքում ստեղծված իրավիճակը։

Հայ–ադրբեջանական հակամարտության նոր սրացումը կրկին ցույց տվեց, որ երկարատև էթնոքաղաքական դիմակայությունները նախկին ԽՍՀՄ տարածքում նախկինի պես լուծվում են հիմնականում ուժի շեշտադրմամբ։ Բանակցություններն ու փոխզիջումները հակամարտող հասարակություններում քաղաքականապես պահանջված չեն։ Բավարար է նայել Բաքին արած զիջումների հարցում Հայաստանի հասարակական արձագանքին հանրապետության համար չափազանց վտանգավոր (եթե չասենք գոյութենական վտանգ ներկայացնող) իրավիճակում։

Ղարաբաղյան համատեքստում պետք է հատկապես նշել, որ Ադրբեջանը Ռուսաստանից հետո փաստորեն դարձավ երկրորդ պետությունը, որն ի վիճակի է իր շահով կոտրել գոյություն ունեցող ստատուս քվոն և սկսել ավելի վաղ կորսված տարածքների վերադարձի պրոցեսը։ «Աշնանային պատերազմը», կարծես, բազմաթիվ հետխորհրդային պետությունների կողմից կընկալվի որպես հաջող օրինակ, որն արժանի է համակողմանի ուսումնասիրության և «ստեղծարար ընդօրինակման» համար։

Ռուսաստանին ևս հաջողվեց ցուցադրել ուժը, նա ասեց իր ծանրակշիռ խոսքը։ Գրեթե ինքնուրույն, առանց Մինսկի խմբի հետ կոշտ կապվելու, առանց Թուրքիայի կամ Արևմուտքի հետ համապարփակ աշխարհաքաղաքական գործարքների, այն կարողացավ կանգնեցնել պատերազմը։ Մի կողմից, չխանգարելով Բաքվին վերադարձնել օկուպացված շրջանները, մյուս կողմից` թույլ չտալով, որպեսզի Լեռնային Ղարաբաղը վերածվի երկրորդ Սերբիայի։

Ընդ որում, նոր ստատուս քվոյի պայմաններում պետք է հստակ գիտակցել, որ հրադադարը, որը հիմա պահպանվում է ռուսական խաղաղապահ օպերացիայով, ավտոմատ կերպով չի երաշխավորում հնարավոր սուր բախումները։ Նախկինում մենք բազմիցս հայտնվել ենք մի իրավիճակում, երբ հակամարտության վերջնական կարգավորումը տարբեր կերպ էր մեկնաբանվում դրա մասնակիցների կողմից, իսկ խաղաղապահները դիտարկվում էին որպես տհաճ արգելք «ամբոդջական հաղթանակի» հասնելու համար։

Հայ–ադրբեջանական դիմակայության նոր ալիքը ցույց տվեց, որ իր նշանակությամբ այն դուրս է եկել Կովկասյան տարածաշրջանից։ Եվ չնայած նոր շփման գծում թուրք խաղաղապահներ չեն լինելու, Թուրքիան, փաստացի, դուրս է եկել իր նախկին մասնակցության շրջանակից` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շարքային անդամ։

Ղարաբաղն ինքնին Արևմուտքին այդքան էլ չի հետաքրքրում։ Սակայն Մոսկվայի և Անկարայի հետ հարաբերությունների համատեքստում այս գործոնը ստեղծելու է «ավելացված արժեք»։ Այդ պատճառով և Կովկասը, և հետխորհրդային տարածքն ավելի շատ կինտեգրվեն միջազգային օրակարգ, իսկ անկանխատեսելիության մակարդակն աշխարհի այս հատվածում միայն ավելանալու է։ Եվ այս համատեքստում չափազանց կարևոր է ժամանակին պատրաստվել ապագա սպառնալիքներին, այլ ոչ թե անցյալի պատերազմներին` ազատվելով նախկին վաստակների ավելորդ կանխվածությունից։–0–



Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:05
21 Հունվարի 2021
Իրականում որքա՞ն հայ է ապրել Շուշիում. փորձագետը պատասխանել է Փաշինյանի սկանդալային հայտարարությանը (ՎԻԴԵՈ)
Իրականում որքա՞ն հայ է ապրել Շուշիում. փորձագետը պատասխանել է Փաշինյանի սկանդալային հայտարարությանը. ՎԻԴԵՈ
16:36
21 Հունվարի 2021
Պարգև արքեպիսկոպոսն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից ու նշանակվել է մեկ այլ պաշտոնի
Պարգև արքեպիսկոպոսն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից ու նշանակվել է մեկ այլ պաշտոնի
17:09
20 Հունվարի 2021
ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանների հետ. քննարկվել են ԼՂ-ում հետպատերազմական իրադրությանը, տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր (ՎԻԴԵՈ)
ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանների հետ. քննարկվել են ԼՂ-ում հետպատերազմական իրադրությանը, տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր. ՎԻԴԵՈ
15:31
19 Հունվարի 2021
Հադրութի, Ջաբրաիլի և Կուբաթլուի ուղղություններում հայտնաբերվել է ևս 8 աճյուն, որից մեկի ինքնությունը պարզ է, նա քաղաքացիական անձ է
Հադրութի, Ջաբրաիլի և Կուբաթլուի ուղղություններում հայտնաբերվել է ևս 8 աճյուն, որից մեկի ինքնությունը պարզ է, նա քաղաքացիական անձ է
14:18
19 Հունվարի 2021
Ադրբեջանը, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, օկուպացրել է Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերը, գերեվարել 64 զինծառայողի. Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել միջազգային կառույցներին
Ադրբեջանը, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, օկուպացրել է Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերը, գերեվարել 64 զինծառայողի. Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել միջազգային կառույցներին
12:38
19 Հունվարի 2021
ՌԴ ՊՆ-ի նոր տեսանյութը` Արցախից (ՎԻԴԵՈ)
ՌԴ ՊՆ-ի նոր տեսանյութը` Արցախից. ՎԻԴԵՈ
19:45
18 Հունվարի 2021
Լավրովը մեկնաբանել է Արցախը ՌԴ–ին միացնելու առաջարկը (ՎԻԴԵՈ)
Լավրովը մեկնաբանել է Արցախը ՌԴ–ին միացնելու առաջարկը. ՎԻԴԵՈ
12:57
18 Հունվարի 2021
Ջաբրայիլի և Կուբաթլուի հատվածներից հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն, մեկի ինքնությունը պարզվել է
Ջաբրայիլի և Կուբաթլուի հատվածներից հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն, մեկի ինքնությունը պարզվել է, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1238 աճյուն
15:28
17 Հունվարի 2021
Արցախում թշնամին վերադարձրել է գերության մեջ հայտնված գյուղացուն (ՎԻԴԵՈ)
Արցախում թշնամին վերադարձրել է գերության մեջ հայտնված գյուղացուն. ՎԻԴԵՈ
13:48
16 Հունվարի 2021
Ադրբեջանական կողմը 2 հայ զինծառայողի աճյուն է փոխանցել հայկական կողմին
Ադրբեջանական կողմը 2 հայ զինծառայողի աճյուն է փոխանցել հայկական կողմին
19:18
15 Հունվարի 2021
Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցեր
Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
15:09
15 Հունվարի 2021
Վաղաժամկետ դադարեցվել են Արցախի գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները
Վաղաժամկետ դադարեցվել են Արցախի գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները