Կառավարությունը հաստատեց Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը, հայտնի է աջակցության տրամադրման կարգը
24.12.2020,
12:45
Կառավարությունը հաստատեց Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը, հայտնի է աջակցության տրամադրման կարգը

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը։
Շահառու են հանդիսանում 2015 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված՝ 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ Արցախում հաշվառված երեխաները։
Սոցիալական աջակցությունը միանվագ է՝ յուրաքանչյուր երեխայի համար 20000 դրամի չափով։
Աջակցությունը տրամադրվում է երեխայի ծնողին (խնամակալին), որը Հայփոստի կամ Արցախփոստի աշխատակցին կներկայացնի երեխայի՝ անձը հաստատող փաստաթուղթը։–0–