Ջաբրայիլի և Ֆիզուլիի շրջաններից հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ

27.03.2021, 22:42
Ջաբրայիլի և Ֆիզուլիի շրջաններից հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն
Ջաբրայիլի և Ֆիզուլիի շրջաններից հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հարավային թևում՝ Ջրականի(Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 5 զինծառայողի աճյուն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: 

«Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1523 է, որից 25-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, մյուսները պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներ, կամավորներ կամ պահեստազորայիններ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

ԱԻ պետական ծառայությունն առաջիկա օրերին ևս կշարունակի որոնումները, այսուհետ՝ ըստ անհրաժեշտության:–0–