ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երուսաղեմի հայկական ազգային կոմիտեն իր Facebook–յան էջում հրապարակել է տեսանյութ ու տեղեկացրել, որ մի խումբ ադրբեջանցիներ հարձակվել են հայերի վրա։
Загружается новость ... "Лево"
«Հայերը, որոնք վերադառնում էին Իսրայելի Քնեսեթի առաջ կազմակերպված բողոքի խաղաղ ակցիայից, հայտնվել են շրջափակման մեջ ու ենթարկվել ադրբեջանցիների ամբոխի հարձակման», – նշվում է հաղորդագրության մեջ։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանական դրոշներով մարդիկ դիմում ագրեսիվ գործողությունների։
Ավելի վաղ
հաղորդվում էր, որ Իսրայելի հայկական համայնքի ներկայացուցիչները կազմակերպել են ավտոերթ ու բողոքի խաղաղ ակցիա` պահանջելով Իսրայելից դադարեցնել զենք վաճառել Ադրբեջանին։–0–