«Ինձ վերագրվող ամենամեծ մեղքի մասին». Փաշինյանը խոսել է եռակողմ հայտարարության և դրա ստորագրման պատճառների մասին (ՎԻԴԵՈ)
11:41
11 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է Արցախի հարցով եռակողմ հայտարարությանը։
«Ինձ վերագրվող ամենամեծ մեղքն այդ հայտնի փաստաթուղթն է, որով ասվում է, թե ես համաձայնվել եմ 3 շրջան՝ Աղդամը, Լաչինը, Քելբաջարը, հանձնել Ադրբեջանին: Իրականում, շատ զարմանալի չթվա, բայդ այդ դրվագը ոչ թե հանձնելու, այլ պահելու մասին է, որովհետև այդ փաստաթուղթը ստորագրվել է այն ժամանակ, երբ ընկած էր Շուշին, և երբ, ըստ էության, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբն ինձ զեկուցում էր, որ ռեսուրսները բավականին պրոբլեմատիկ վիճակում են՝ մեղմ ասած, և Արցախի քաղաքական ղեկավարությունը կիսում էր այդ կարծիքը»,- նշեց վարչապետը։
Նա նաև անդրադարձավ այն հարցին, թե ինչ հեռանկար կբացվեր, եթե այդ փաստաթուղթը այդ պահին չստորագրվեր:
«Իրականում այդ փաստաթղթով տրվել է այն, ինչ, ըստ ռազմական և ոչ ռազմական գնահատականի, մենք կարող էինք չպահել և, ավելի ճիշտ, չէինք կարողանա այդ իրավիճակում պահել: Ըստ էության մի իրավիճակում, երբ Ստեփանակերտն անպաշտպան էր մնացել: Եթե ռազմական գործողությունները շարունակվեին, շատ մեծ հավանականություն կար, որ կգրավվեր Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը, որից հետո մեր երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ պաշտպանական շրջանները կհայտնվեին շրջափակման մեջ, և մեր հազարավոր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ: Եվ արդյունքում նաև տեղի կունենար ամբողջական կոլապս», – ասաց նա։
Փաշինյանը նաև նշեց, որ ըստ էության՝ հենց այս գնահատականի հիման վրա է կայացվել այդ որոշումը:
Նրա խոսքով, արդեն տասնյակ դեպքեր կան, երբ առաջնագծում գտնվող զինվորները վիդեոուղերձներ են հղում, որ իրենք պաշտպանում են կայացված որոշումը: Սա նրանից է, որ իրենք տեղում տեսել են և հասկացել են իրավիճակը:
«Տվյալ պահին ունեինք մի իրավիճակ, երբ Ստեփանակերտը գտնվում էր ուղիղ սպառնալիքի ներքո, և ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարի ու Արցախի նախագահի գնահատականն այն էր, որ պաշտպանությունը Ստեփանակերտի շատ թույլ էր, և եթե տեղի ունենար Ստեփանակերտի առումը, մեր հազարավոր զինվորները կարող էին մնալ շրջափակման մեջ, և արդյունքում մենք կկորցնեինք նաև այն մնացածը, ինչ որ այդ փաստաթղթում արձանագրված է», – ասաց նա։–0–
Նաղդալյանի մեկնաբանությունը հրապարակվել է հինգշաբթի ադրբեջանական ԱԳՆ–ի հայտարարության կապակցությամբ, որում ասվում է, որ «ՀՀ ԱԳ նախարարի այցն Արցախ նոյեմբերի 9–ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտում է»։
ՊԲ. ո՛չ դեկտեմբերի 27-ին, ո՛չ նախորդող և ո՛չ էլ հաջորդող օրերին ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զիծառայող ընդգրկված չեն եղել որևէ մարտական գործողության մեջ