ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Չի կարելի Շուշիի մասին խոսել վիճակագրությամբ, որը ձևավորվել է ջարդերի հետևանքով և էթնիկ զտումների միջոցով, հայտարարեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թևան Պողոսյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ։
Загружается новость ... "Лево"
Նախօրեին ԱԺ–ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել առ այն, որ նախքան ազատագրումը Շուշիի բնակչության 90 և ավելի տոկոսը կազմել են ադրբեջանցիները: Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն էր իր այդ կարգավիճակով: Եվ մեկ էլ ասում եք, որ հայտարարել ես, որ Արցախը Հայաստան է, եթե դուք համարում եք, որ Արցախը Հայաստան չէ և դա ձեր դիրքորոշումն է, ուրեմն ձևակերպեք այդ դիրքորոշումը և պաշտոնապես արձանագրեք»։
«Հնարավոր է նա (վարչապետ, խմբգր.) անում է նման հայտարարություններ, քանի որ դա նկարագրում է իր վախերը։ Անվախ առաջնորդը մտածում է հնարավոր բանակցությունների և փաստարկների մասին, որոնք կարելի է ներկայացնել լավագույն տեսքով։ Ինչպե՞ս կարող է Շուշին չլինել հայկական», – հարցադրում արեց Պողոսյանը։
Նա նաև նշեց Փաշինյանի հայտարարության դրական կողմերը։
Պողոսյանի խոսքով, հայկական հասարակությունը սկսեց վրդովվել, կարդալ, հիշել պատմությունը, ամսաթվերը, մանրամասներ Շուշիի մասին, և դա արժեքները վերագնահատելու հնարավորություն է տալիս։
«Շուշին տարածաշրջանի ամենահին հայկական քաղաքն է` և′ ճարտարապետությամբ, և′ մշակույթով, և′ պատմությամբ», – նշեց Պողոսյանը։–0–