Հրապարակվել է Ադրբեջանի ականանետային կրակի տեսանյութը (ՎԻԴԵՈ)

30.05.2023, 23:13
Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական բանակի ականանետային կրակի տեսանյութը. ՎԻԴԵՈ
Հրապարակվել է Ադրբեջանի ականանետային կրակի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական բանակի ականանետային կրակի տեսանյութը:

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։

Ժամը 11։40- ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։-0-