639.82
7.1
522.3
0
Եղանակը Երևանում
Հայ

Հրապարակվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության տրամադրման կարգը

13:26
23 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբը հրապարակել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության տրամադրման կարգը։

Խոսքը 68 000 +15 000 ՀՀ դրամի չափով միանվագ աջակցության մասին է։

Եվ այսպես, շահառու է հանդիսանում (68 000 ՀՀ դրամի չափով միանվագ աջակցության ծրագրից օգտվող) Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ Արցախ վերադարձած Արցախում հաշվառված քաղաքացին: Եթե շահառուն չունի սեփականության (այդ թվում բաժնային) կամ վարձակալության իրավունքով իրենց պատկանող՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող անշարժ գույք (բացառությամբ՝ գյուղատնտեսական նշանակության հողամասերի), ապա շահառուին տրվում է լրացուցիչ աջակցություն (կեցավայրի ծախսերի փոխհատուցում)՝ միանվագ դրամական օգնության չափն ավելացնելով 15 000 ՀՀ դրամով

Աջակցություն տրամադրողը (նշանակում և վճարում է) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունն է (այսուհետ՝ Ծառայություն)։

Տրամադրման եղանակը և դիմելու ժամկետը՝ էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա՝ սկսած 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը օոliոe.ssa.am կայքէջից մուտք գործելով համապատասխան ծրագրային միջավայր, Ծառայություն ներկայացնելով համապատասխան տվյալներ։

Ծառայություն ներկայացվող տվյալները.

1) եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն չափահաս է, ապա շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը
2) եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է, ապա ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, երեխայի անունը, ազգանունը, ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը
3) շահառուի (2-րդ կետում նշված դեպքում՝ ծնողի) հետ հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը

Դիմումը մերժելու հիմքերը.

1) ներկայացված տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին)
2) դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն՝ առկա է շահառուի մահվան պետական գրանցում
3) շահառուն չունի Արցախի հաշվառում
4) դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է, և ծնողը չի հանդիսանում Արցախում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառման շահառու
5) շահառուի համար Հայաստանի Հանրապետությունում հաշվարկվել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած որևէ ժամանակահատվածի համար, կամ նույն ժամանակահատվածում նա Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է եղել որպես անհատ ձեռնարկատեր (2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հանդիսացել է Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատեր կամ որպես անհատ ձեռնարկատեր գործունեությունը դադարեցրել է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում)
6) շահառուի անվամբ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա համար Արցախի պետական կամ համայնքային բյուջեից հաշվարկվել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ
7) շահառուն արական սեռի է, ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 10-ից (ներառյալ) մինչև 2002 թվականի սեպտեմբերի 27-ը (ներառյալ) և չունի 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն
8)2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ շահառուն ունի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ ստանալու իրավունք, և 2020 թվականի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի չափը կազմում է 68000 դրամից ավելի
9) համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունների՝ շահառուն 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում
10) շահառուի համար առկա է հաստատված դիմում

Ծառայությունը դիմումը մերժելու, հաստատելու կամ հաշվառելու մասին անմիջապես էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում շահառուի հետ հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է դիմումը մերժելու դեպքում՝ մերժելու պատճառը, իսկ դիմումը հաստատելու դեպքում՝ hաշվարկված դրամական օգնության չափը (այդ թվում՝ 15 000 ՀՀ դրամի չափով լրացուցիչ աջակցության գումարը՝ առանձնացված)։

Աջակցության գումարը վճարվում է կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով, շահառուի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, Ծառայության կողմից շահառուի բջջային հեռախոսահամարին աջակցությունը ստանալու մասին համապատասխան էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելուց հետո։

Միանվագ դրամական օգնությունն ու լրացուցիչ աջակցությունն ստանալու վերջնաժամկետը 2021 թվականի մարտի 1-ն է։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:57
29 Դեկտեմբերի 2020
Բալասանյանի կուսակցությունն ու ՀՅԴ–ն հայտարարել են Արցախի նախագահի կողմից պայմանավորվածությունների խախտման մասին
Բալասանյանի կուսակցությունն ու ՀՅԴ–ն հայտարարել են Արցախի նախագահի կողմից պայմանավորվածությունների խախտման մասին
15:07
29 Դեկտեմբերի 2020
Ադրբեջանից վերադարձած հայ գերիները բժշկական հետազոտություն կանցնեն. նրանց են այցելել են ՄԻՊ-ի ներկայացուցիչները
Ադրբեջանից վերադարձած հայ գերիները բժշկական հետազոտություն կանցնեն. նրանց են այցելել են ՄԻՊ-ի ներկայացուցիչները
14:57
29 Դեկտեմբերի 2020
Ռուս խաղաղապահներն Արցախում կրակային պատրաստության վարժանքներ են անցկացնում (ՎԻԴԵՈ)
Ռուս խաղաղապահներն Արցախում կրակային պատրաստության վարժանքներ են անցկացնում. ՎԻԴԵՈ
10:45
29 Դեկտեմբերի 2020
Արցախում ռուս խաղաղապահները ստուգելու են Հադրութի շրջանում կրակոցների մասին տեղեկատվությունը
Արցախում ռուս խաղաղապահները ստուգելու են Հադրութի շրջանում կրակոցների մասին տեղեկատվությունը
01:20
29 Դեկտեմբերի 2020
Արցախյան պատերազմը Հայաստանի իշխանությունների, ի դեմս Փաշինյանի, սխալ վարած քաղաքականության արդյունքն է․Վիտալի Բալասանյան (ՎԻԴԵՈ)
Պատերազմից կարող էինք խուսափել մեր վարած քաղաքականությունով․ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար․ ՎԻԴԵՈ
17:06
28 Դեկտեմբերի 2020
Արցախի ԱԻՊԾ որոնողափրկարարական խմբերին թույլ չեն տվել մեկնել Հադրութ
Արցախի ԱԻՊԾ որոնողափրկարարական խմբերին թույլ չեն տվել մեկնել Հադրութ
13:04
28 Դեկտեմբերի 2020
ՊԲ. երեկ ողջ օրը և մինչև այս պահը ՊԲ–ի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել
Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, իբր նախօրեին «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանման վրա իրականացված հարձակման մասին
10:38
28 Դեկտեմբերի 2020
Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են Տող գյուղի մոտ հայերի և ադրբեջանցիների միջև մարտերի մասին, ՊՆ–ն մեկնաբանում է
Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են Տող գյուղի մոտ հայերի և ադրբեջանցիների միջև մարտերի մասին, ՊՆ–ն մեկնաբանում է
17:25
27 Դեկտեմբերի 2020
Պեսկովը նշել է, թե ինչն է օգնել Պուտինին հասնել խաղաղ պայմանավորվածության Արցախի հարցում
Պեսկովը նշել է, թե ինչն է օգնել Պուտինին հասնել խաղաղ պայմանավորվածության Արցախի հարցում
11:30
27 Դեկտեմբերի 2020
ANCA- ն ԱՄՆ իշխանություններին կոչ է արել 250 մլն դոլար օգնություն տրամադրել Արցախին և Հայաստանին
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Ամանորին ընդառաջ ԱՄՆ իշխանություններին կոչ է արել ընդունել 250 միլիոն ԱՄՆ դոլարի Արցախին և Հայաստանին հատկացվող օգնության փաթեթը
22:31
26 Դեկտեմբերի 2020
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար. մենք կվերադարձնենք Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները
Մենք չենք պարտվել, ծնկի չենք եկել․ Վիտալի Բալասանյան
17:35
26 Դեկտեմբերի 2020
Թուրք զինծառայողները հունվարին ծառայության կանցնեն Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական կենտրոնում
Թուրք զինծառայողները հունվարին ծառայության կանցնեն Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական կենտրոնում