ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է ադրբեջանցի դիվերսանտների և վարձկանների «հատուկ խնդիրը» Արցախում, որի պատճառով նրանք բոլորն իրենց գրպանում կրում են Ադրբեջանի դրոշը։
Загружается новость ... "Лево"
«Դիվերսանտները, վարձկանները ձգտում են նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի դրոշի օրը, ձևական հաղթական ցուցադրություն կազմակերպել՝ Շուշիում որևէ տեղ դրոշով նկարվելով։ Որոշ տեղերում ցանկանում են ներկայացնել Ադրբեջանի դրոշը և ադրբեջանական բանակի և վարձկանների ոգին բարձրացնել, որոնք վերջին օրերին որևէ կերպ որևէ ուղղությամբ չեն կարողանում առաջանալ, նրանք դատապարտված են»,– ընդգծեց Հովհաննիսյանը։–0–