Հովհաննիսյանը չի բացառելԱդրբեջանի մոտ հետախուզական արբանյակների առկայությունը

03.11.2020, 00:25
Հովհաննիսյանը չի բացառելԱդրբեջանի մոտ հետախուզական արբանյակների առկայությունը
Հովհաննիսյանը չի բացառելԱդրբեջանի մոտ հետախուզական արբանյակների առկայությունը
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ չի բացառել Ադրբեջանի մոտ հետախուզական արբանյակների առկայությունը` հայկական ԶՈւ–ներին հետևելու համար։

Загружается новость ... "Лево"

Այս մասին նա հայտարարեց` մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանը հետևում է հայկական կողմի դիրքերին և շարժին սահմանին ու թիկունքում, ամենօրյա ռեժիմով ամեն ինչ նկարահանում է։

«Ես ոչինչ չեմ բացառում, քանի որ իրականում Թուրքիան լիարժեք վերահսկում կամ կառավարում է մարտական գործողությունները։ Այո, շատ հնարավոր է, որ արբանյակային նման հնարավորություններ ունենա, բայց դա կատաստրոֆիկ երևույթ չի, որովհետև մենք ևս ունենք որոշակի հնարավորություններ նույն հետախուզությունն իրականացնելու», – հայտարարեց Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը պարզաբանեց, որ այդ պատճառով «մենք պետք է ոչ միայն մտածենք այն մասին, թե ինչպես անենք, որ իրենք չտեսնեն, այլ ինչպես անենք, որ նաև խաբենք, որ լավ քողարկենք մեր տեղերը, գործողությունները, միջոցները»։–0–