ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի Զինված ուժերի կողմից գերեվարված 84–ամյա Միշա Մելքումյանի (քաղաքացիական անձ) մարմինը կիրակի Վրաստանի տարածքով, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ, փոխանցվել է հայկական կողմին։ Այս մասին
«Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նա նշեց, որ Մելքումյանը մահացել է հինգշաբթի գիշերը։
Ամատունին տեղեկացրեց, որ առողջապահության տեղացի փորձագետների և ԿԽՄԿ–ի բժշկի գնահատմամբ, գերեվարված տղամարդու առողջական վիճակը բավարար չէր հոկտեմբերի 29–ին Հայաստան տեղափոխելու համար։
Անդրադառնալով մարմինների նոր փոխանակումներին` նա նշեց, որ այս պահին չի կարող որևէ բան հաստատել։
«Կարող եմ ասել, որ մենք պատրաստ ենք և անհրաժեշտության դեպքում անհապաղ կարող ենք կազմակերպել (փոխանակումը, խմբգր.)», – ասաց նա։–0–