+12
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական դիրքից ընդամենը 400 մ հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական հենակետում սադրիչ գործողությունները սկսվել են դեռևս հոկտեմբերի 13-ից. Արցախի դատախազությունը մանրամասնում է

14:13
15 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱՀ գլխավոր դատախազն ու գլխավոր դատախազի տեղակալը երեկ ուշ երեկոյան մեկնել են Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Նոր շեն համայնքում տեղի ունեցած դեպքի վայր, հանդիպել համայնքի ղեկավար Գևորգ Հարությունյանի և զինվորականների հետ, հաղորդում է Արցախի դատախազությունը։

Նշենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի։ Վիրավորված երեք զինվորները վիրահատվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

«Տեղում ծավալված քննարկումների արդյունքում պարզվել է, որ հայկական դիրքից ընդամենը 400 մետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական հենակետում սադրիչ գործողությունները սկսվել են դեռևս հոկտեմբերի 13-ից։ Դեպքի օրը տևական ժամանակ բացահայտ կերպով ուղիղ թիրախավորվել են մեր մարտական դիրքերը ` ակնհայտ վտանգելով քաղաքացիական բնակավայրի անվտանգությունն ապահովող հայկական դիրքում ծառայություն իրականացնող անձանց կյանքն ու առողջությունը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական կողմը արդեն թիրախավորել է հայ զինծառայողների վրանը ավելի մեծ տրամաչափի զինատեսակով, որի արդյունքում ունեցանք 6 վիրավոր, որոնցից երկուսի վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր:

«Վիրավորների կյանքը հնարավոր եղավ փրկել Նոր շենի համայնքի ղեկավարի ու զինվորականների աննախադեպ օպերատիվ աշխատանքի շնորհիվ: Իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվում են քրեադատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ», – նշում են Դատախազությունից:

Մանր տրամաչափի զինատեսակներից կրակոցների տեսքով սադրիչ գործողություններ կատարվել են նաև Մարտունու շրջանի Հարավ և Մյուրիշեն համայնքների մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերից:

Դեպքից անմիջապես հետո ռուս խաղաղապահները մեկնել են լարվածության օջախներ, որից հետո կրակոցները դադարել են:

«Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները վկայում են, որ ադրբեջանական կողմը արցախա-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում փորձում է սադրիչ գործողություններով խուճապային տրամադրություններ  ձևավորել խաղաղ բնակչության մոտ, որի իրագործման նպատակով սպանվեց նաև Մարտակերտի քաղաքային համայնքի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Արամ Տեփնանցը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:19
28 Մարտի 2023
ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղար. պետք է ճնշում գործադրենք, որպեսզի Ադրբեջանն ապաշրջափակի Լաչինի միջանցքը
ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ պետք է ճնշում գործադրել, որպեսզի Ադրբեջանն ապաշրջափակի Լաչինի միջանցքը
15:15
27 Մարտի 2023
Ադրբեջանն Արցախում անկանոն կրակ է բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ
Ադրբեջանն Արցախում անկանոն կրակ է բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ
11:53
27 Մարտի 2023
Ադրբեջանը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ–Լիսագոր ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ
Ադրբեջանն այսօր փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ–Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ
22:43
25 Մարտի 2023
ՌԴ ՊՆ. ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել ԶՈւ ստորաբաժանումները վերադարձնել նախկինում զբաղեցրած դիրքեր
Ադրբեջանի ստորաբաժանումը հատել է կողմերի շփման գիծը Շուշիի շրջանում և սկսել է դիրքի ինժեներական աշխատանքները
22:23
25 Մարտի 2023
Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի կարևոր հանգույցներից մեկի նկատմամբ. ընդդիմադիր պատգամավոր
Ադրբեջանցիները հատել են արցախա-ադրբեջանական զորքերի շփման գիծը և վերահսկողություն հաստատել առաջնագծի կարևոր հանգույցներից մեկի նկատմամբ, ասել է Տիգրան Աբրահամյանը
18:46
25 Մարտի 2023
Ադրբեջանը դիրքային առաջխաղացում է ապահովել Արցախում
Ադրբեջանը դիրքային առաջխաղացում է ապահովել Արցախում
15:08
22 Մարտի 2023
Ապատեղեկատվություն է. Արցախում զորք և զինամթերք չի տեղափոխվել
Ադրբեջանն ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել
13:19
22 Մարտի 2023
Արցախի 7 բնակիչ հայտնվել է ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում
Այսօր Արցախի 7 բնակիչ հայտնվել է ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում
08:43
22 Մարտի 2023
Ադրբեջանը կեսգիշերին կրկին փակել է Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանը կեսգիշերին կրկին փակել է Արցախի գազամատակարարումը
17:55
19 Մարտի 2023
Ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել Արցախի բնակչի ուղղությամբ
Ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել Արցախի բնակչի ուղղությամբ
13:09
16 Մարտի 2023
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում
21:40
14 Մարտի 2023
Արցախից հայտնել են, թե ինչ է իրականում ՀՀ-ից տեղափոխել ԱՀ (ՖՈՏՈ)
Արցախից հայտնել են, թե ինչ է իրականում ՀՀ-ից տեղափոխել ԱՀ. ՖՈՏՈ