416.07
6.39
395.2
+7
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղում անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին. Փաշինյան

10:54
02 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31–ամյակի առիթով։

«31 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանն ինքնորոշման իրավունքի կիրառմամբ որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման մասին։ Մեր հայրենակիցների այս որոշումը պատասխանն էր գոյութենական սպառնալիքի, որի դրսևորումներն էին Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը։ Այս որոշումը կայացվեց որպես երաշխիք արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանության», – նշվում է Փաշինյանի ուղերձում։

ՀՀ վարչապետը նշել է, որ անկախության հռչակագրին հաջորդեցին 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեն, Արցախյան 1-ին պատերազմը, 4-օրյա պատերազմը, 44-օրյա պատերազմը։

«Փաստը, որ Լեռնային Ղարաբաղում կամ դրա մի հատվածում շարունակում են ապրել մեր հայրենակիցները, մնաց նույնը։ Եվ նրանք իրավունք ունեն ապրել իրենց բնօրրանում՝ անվտանգ միջավայրում, որտեղ պաշտպանված կլինեն իրենց իրավունքները։ Ըստ էության, սրանում է կայանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը», – նշել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ անտեղի են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրները, և ըստ այդմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, ինչի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային հանրության կողմից հաստատված և չչեղարկված մանդատ։

«Միջազգային հանրությունը պարտավոր է ջանքեր գործադրել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրմանը և թույլ չտալ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության իրականացումը։ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովմանը, անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին։ Այսօր մենք մեր գնահատանքի խոսքն ենք ասում Լեռնային Ղարաբաղը մարմնավորող Մարդուն, և մեր խնդիրն է՝ խաղաղ, քաղաքակիրթ միջոցներով, բանակցային եղանակով ապահովել խաղաղ ապրելու և արարելու նրա անօտարելի իրավունքը: Այսօր մենք խոնարհումով ենք հիշում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության համար նահատակված մեր եղբայրներին ու քույրերին, և նրանց առաջ մեր պարտավորությունն է՝ ապահովել խաղաղ Լեռնային Ղարաբաղ, խաղաղ Հայաստան, խաղաղ Հարավային Կովկաս», – նշվում է Փաշինյանի ուղերձում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:01
30 Նոյեմբերի 2022
Եթե Ադրբեջանը փորձի փակել Լաչինի միջանցքը, կնշանակի հարձակում Արցախի և խաղաղապահների վրա. Բաբայան
Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը փորձի փակել Լաչինի միջանցքը, կնշանակի հարձակում Արցախի և խաղաղապահների վրա
13:27
29 Նոյեմբերի 2022
Արցախում երկու տարում 132 անձ ենթարկվել է սպանության փորձի Ադրբեջանի կողմից. ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի ԶՈւ-ի ահաբեկչական գործողությունների մասին
Արցախի ՄԻՊ-ի դիտարկումներով, Ադրբեջանի ԶՈւ-ի ահաբեկչական գործողություններն՝ ուղղված  Արցախի խաղաղ բնակչության, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների դեմ, համակարգված ու հետևողական բնույթ են կրում
19:30
28 Նոյեմբերի 2022
Ադրբեջանն Արցախում նռնականետ է կիրառել, վիրավորվել է 2 զինծառայող
Ադրբեջանն Արցախում նռնականետ է կիրառել, վիրավորվել է 2 զինծառայող
20:00
25 Նոյեմբերի 2022
Վատ չէր լինի, որ Ադրբեջանի ՊՆ-ն կասկածի տակ չդներ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը. ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ վատ չէր լինի, որ Ադրբեջանի ՊՆ-ն կասկածի տակ չդներ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը
14:58
25 Նոյեմբերի 2022
Ադրբեջանցիները կրակ են բացել խաղաղ բնակչության ուղղությամբ Արցախի երկու բնակավայրում
Ադրբեջանցիները կրակ են բացել խաղաղ բնակչության ուղղությամբ Արցախի երկու բնակավայրում
15:12
23 Նոյեմբերի 2022
Ներկա ճգնաժամային իրավիճակը և մարտահրավերները պահանջում են կառավարման նոր մոտեցումներ. ԱՀ պետնախարար
Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է, որ Արցախի նախագահի հետ պայմանավորվածության համաձայն՝ պետական նախարարի համակարգման ոլորտում գտնվող բոլոր նախարարները դադարեցնում են պաշտոնավարումը
12:26
23 Նոյեմբերի 2022
Արցախի նախագահն ազատել է պաշտոնից 9 նախարարների
Արցախում նախագահը 9 նախարարի ազատել է պաշտոններից
18:44
18 Նոյեմբերի 2022
Արցախում Ադրբեջանը կրակ է բացել դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ (ՖՈՏՈ)
Արցախում Ադրբեջանը կրակ է բացել դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ. ՖՈՏՈ
19:08
09 Նոյեմբերի 2022
Բաբայան. Շուշիում Ալիևի հայտարարույունները հայ ժողովրդի ցեղասպան քաղաքականության կոչ են
Բաբայանը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունը
18:19
07 Նոյեմբերի 2022
ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմն Արցախում
ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմն Արցախում
17:48
06 Նոյեմբերի 2022
Արցախում ականի պայթյունից 32-ամյա քաղաքացի է վիրավորվել
Արցախում ականի պայթյունից 32-ամյա քաղաքացի է վիրավորվել